Jump to content

Մայսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մայսուր
կան. ಮೈಸೂರು
անգլ.՝ Mysore
անգլ.՝ Mysuru[1]
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքMysore Taluk?[2]
Մակերես132 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ745 մետր
Հեռախոսային կոդ821
Փոստային դասիչ570001
Մայսուր (Հնդկաստան)##
Մայսուր (Հնդկաստան)

Մայսուր (անգլ.՝ Mysore, կանն։ ಮೈಸೂರು), քաղաք Հնդկաստանում, Կառնատակա նահանգում, նույնանուն շրջանի կենտրոնը։ Հնդկաստանի Կառնակա նահանգի երրորդ խոշոր քաղաքն է։ Այն գրեթե վեց դար եղել է Մայսուրական իշխանության մայրաքաղաքը՝ 1399 թվականից մինչև 1947 թվականը։ Ըստ Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների, Մայսուրի բնակչությունը կազմում էր 887 446 մարդ[3]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արևմտյան Գաթերի ցամաքներում՝ ծովի մակարդակից 770 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Բանգալորից 135 կմ է։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուր անունը (Mysore) հանդիսանում է Mahishūru[4], բառի անգլիականացված տարբերակը, որը Կանադայի Դրավիդյան լեզվով նշանակում է Մահիշի կացարան։ Մահիշը Մահիշասուրան է՝ դիցաբանական դև, որը կարող է ընդունել գոմեշի կամ մարդու ձև։ Ըստ հինդու դիցաբանության՝ այս տարածքը նախկինում գտնվում էր նրա տիրապետության տակ[4]։ Դևը սպանվել է Չամունդ աստվածուհու կողմից, որի տաճար Chamundi Hills-ը գտնվում է Մայսուր լեռան գագաթին։ Mahishūru- ն հետագայում դարձավ Mahisūru (անուն, որը նույնիսկ այժմ օգտագործվում է թագավորական ընտանիքի կողմից) և, վերջապես, հայտնի դարձավ որպես Maisūru (ներկայիս անունը կաննադերեն[5]): 2005 թվականի դեկտեմբերին Կառնատակայի նահանգային կառավարությունը հայտարարեց քաղաքի անգլիական անունը՝ Մայսուրը փոխելու մտադրության մասին[6]։ Առաջարկը հաստատվել է Հնդկաստանի Կառավարության կողմից, բայց 2011 թվականի դրությամբ անվան փոխելու համար անհրաժեշտ ընթացակարգերը դեռ ավարտված չեն[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրը Հնդկաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է[8]։

Թվականը Բնակչությունը
1971 355 685
1981 441 755
1991 480 692
2001 787 179
2011 887 446

Քաղաքի առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1499 թվականին։ Այն Վիջայանագար կայսրության մաս էր կազմում մինչև իր փլուզումը. ավելի ուշ՝ նույն անունով սուլթանության ամենակարևոր քաղաքներից մեկը։ 1799-1831 և 1881-1947 թվականներին Մայսուրական Սուլթանության մայրաքաղաք (կախված էր Մեծ Բրիտանիայից)։ Այս ժամանակաշրջանի երկրորդ ծաղկումը կապված էր Գլխավոր պալատի (1897 թվական) և բազմաթիվ հինդուական տաճարների և մզկիթների կառուցման հետ։ Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց հետո 1973 թվականին ընդգրկվեց Կառնակաթա նահանգի կազմում։

Չամունդեշվարի հինդուիստական տաճար

Մայսուրական իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոդեյարովների ընտանիքը եկել է Կատյավառի Դվորկա քաղաքից։ Վիջայարաջա և Կրիշնարաջա եղբայրները 14-րդ դարում բնակություն հաստատեցին Աշտագրամի Մայուր շրջանում։ Նրանցից մեկը ամուսնացավ Հադանարու շրջանի դաշտային աշխատողի՝ կալվածատիրոջ դստեր հետ և դրա շնորհիվ նա իր իշխանությունը հաստատեց այս երկրներում։ Սկզբում Վոջեյարները Վիջայագարայի կայսրության վասալներ էին։ Վիջայա և Կրիշնա եղբայրները բնակություն հաստատեցին Հադանի շրջանի երկու ամրոցներում։ 16-րդ դարում Հիրյա Բետտադա Չամարաջա III-ը Պուրագարայի ամրոցը փոխանցեց իր երեք որդիներից մեկին՝ Ափանա Թիմմարաջա Երկրորդին, որը այն անվանեց Մանիիշասուրա։ Այս անունն այնուհետև վերածվեց Մայսուրայի։

1564 թվականին իշխանությունը անկախացավ Վիջայանագարից։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Վոդեյարներն աստիճանաբար ավելացրեցին իրենց տիրապետությունը։ Սակայն 1755 թվականին անչափահաս Մահարաջան ենթարկվեց գլխավոր նախարար և ոչ պաշտոնական ռեգենտ Հայդար Ալիին։ Հայդար Ալիը յուրացրեց իշխանությունը։ Մեկ առ մեկ, երկու Մահարաջաները սպանվեցին կասկածելի հանգամանքներում, երբ նրանք հասնում էին ամբողջ իշխանությունը ստանալու տարիքին։ Իշխանի ընտանիքն իրականում գտնվում էր կալանքի տակ և հանրության մեջ երևում էր միայն Դեսարի ամենամյա փառատոնում։ Հայդար Ալիի որդին և իրավահաջորդը՝ Տիպու Սուլթանը, շուտով ստանձնեց ինքնիշխանությունը։ Նա ընդունեց Սուլթանի և Պադիշայի տիտղոսները և նույնիսկ ուրբաթօրյա աղոթքում Մուղալի կայսրի անունը փոխարինեց իրով։ Ֆրանսիացիների հետ սերտ կապերը աղետալի դարձան Տիպու Սուլթանի համար. նա ջախջախիչ պարտություն կրեց բրիտանացիներից 1799 թվականին Սերինգապատամայում։ Վերմեյարի սերնդի վերջին Մահարաջայի 5-ամյա որդին՝ Մումմադի Կրիշնառաջա Վոդեյար III- ը վերականգնվեց ավանդական գերդաստանի ուժը, և նստեց գահին։ Մինչև իր հասուն տարիքը Դավանը եղավ իշխան, իսկ 1810 թվականին Մումմադին ստանձնեց ամբողջ իշխանությունը։ 1831 թվականին նա փաստացի կորցրեց երկրի վարչական վերահսկողությունը և բրիտանացիները սկսեցին իշխել նրա անունից։ 1881 թվականին վարչական վերահսկողությունը վերադարձվեց Վոդեյարներին և այդպիսով Մայսուրը բրիտանական Հնդկաստանում դարձավ առաջին հինդուական իշխանությունը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսուրը Կառնատակի ամենակարևոր արդյունաբերական կենտրոններից մեկն է։ Տեքստիլային, քիմիական և էլեկտրական արդյունաբերությունները լավ զարգացած են, և կան ՏՏ ընկերությունների ներկայացուցչություններ։ Ավանդական արդյունաբերություններից զարգացած է մետաքսի արտադրությունգը։ Կան րդյունաբերության բազմաթիվ հետազոտական ինստիտուտներ (սննդի տեխնոլոգիա, պլաստմասսա և այլն)։ Զարգացած են զբոսաշրջությունը և ավանդական արհեստները (փորագրություն սանդալու փղոսկրյա և փղոսկրից)։

Մայսուրի համալսարանը հիմնադրվել է 1916 թվականին (6-րդը Հնդկաստանում և 1-ինը՝ Կառնատակում)։ Ներկայումս այնտեղ սովորում է 58,000 ուսանող։ Մեկ այլ առաջատար համալսարան է Կառնատակայի բաց պետական համալսարանը։

Մայսուրը ճանապարհային և երկաթուղային գծով միացված է Բանգալորին։ Միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացվում է ավտոբուսներով, որոնք, սակայն, սայլերն ու ձիերը դեռ չեն դուրս մղել քաղաքի փողոցներից։

Ավիաընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդակալիի քաղաքային օդանավակայանը տրամադրում է առևտրային օդային ուղևորություններ։ Օդանավակայանը, որը երկար տարիներ չէր օգտագործվում, վերագործարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, երբ Kingfisher Airlines-ը սկսեց ամենօրյա սպասարկում Բանգալորում[9]։ Այնուամենայնիվ, այս չվերթը չեղյալ է հայտարարվել 2011 թվականի նոյեմբերին՝ ցածր եկամտաբերության պատճառով[10]։ SpiceJet-ը ներկայումս իրականացնում է թռիչքներ Մայսուրից դեպի Չեննայ և Բանգալոր[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.mysurucity.mrc.gov.in/
  2. https://censusindia.gov.in/nada/index.php/catalog/42648/download/46323/PC11_TV_DIR.xlsx
  3. «Table 2: PR cities 1 lakh and above» (XLS). Provisional Population Totals, Census of India 2011. Registrar General and Census Commissioner of India. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 Vasudeva, Rashmi (2006 թ․ նոյեմբերի 3). «Land of milk and honey». The Deccan Herald. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Deve Gowda Javare Gowda (1998), p. 82.
  6. «They will be Belagavi, Mangalooru, Mysuru from November next». The Hindu. 2005 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Belgaum keeps 'Bengaluru' in limbo». The Hindu. 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  8. IMPACT OF DEMOGRAPHIC AND AREAL CHANGES ON URBAN GROWTH: A CASE STUDY OF MYSORE CITY
  9. «Mysore airport to start flight operations from October 1». The Hindu. 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  10. «Kingfisher's flights to Mysore grounded». DNA. 2011 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  11. «Официальный сайт авиакомпании SpiceJet». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայսուր» հոդվածին։