Մայոր Սավելևի փողոց (Յալթա)
Մայոր Սավելևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 440 մետր |
Փոստային ինդեքս | 298609 |
Մայոր Սավելևի փողոց (ռուս.՝ Улица Майора Савельева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է ոստիկանության մայոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Սավելևի պատվին, որը 2001 թվականին հերոսաբար զոհվել է ծառայությունն իրականացնելիս[2]։ Սկիզբ է առնում Կրուպսկայայի փողոցից և ավարտվում Գրիգորևի փողոցի թիվ 44 շենքի մոտ։ Երկարությունը 440 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթա քաղաքի Մայոր Սավելևի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Կրուպսկայայի փողոցից, հատում Գրիգորևի փողոցը և ավարտվում նույն փողոցի թիվ 44 շենքի մոտ։ Փողոցում կա համարակալված 8 շինություն՝ թիվ 1, 1 մասն. 1, 1 մասն. 2, 2, 2 մասն. 1, 2 մասն. 2, 3, 5։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 440 մետր է։
Մայոր Սավելևի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։
Փողոցն անվանվել է ոստիկանության մայոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Սավելևի պատվին, որը հերոսաբար զոհվել է ծառայությունն իրականացնելիս։ 2001 թվականի մայիսի 13-ին ոստիկանության մայորներ Ալեքսանդր Սավելևը և Վասիլի Պոտապովը բերման էին ենթարկում մի հանցագործի, որը հանկարծ հանեց նռնակը, քաշեց պահանակի օղակը և նետվեց դեպի սեփական երեխաներն ու կինը։ 44-ամյա մայոր Սավելևը բռնեց հանցագործի ձեռքը և սեփական մարմնով ծածկեց նռնակը, քանի որ մոտակայքում այն նետելու տեղ չկար. շուրջբոլորը մարդիկ էին հավաքված։ Սավելևին հետմահու շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, նրա սխրագործության վայրում տեղադրվել է հուշաքար, իսկ կից փողոցը կոչվել է նրա անունով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 «Савельев Александр Александрович».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Майора Савельева в Ялте
- Подробная карта улица Майора Савельева, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карта