Մամուլի գործակալություն
Մամուլի գործակալություն, նորությունների գործակալություն, լրատվական գործակալություն, կազմակերպություն, որը լուրերի ռեպորտաժներ է հավաքում և տրամադրում բաժանորդագրվող լրատվական կազմակերպություններին, ինչպիսիք են թերթերը, ամսագրերը, ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակողները
Մամուլի գործակալության ծագումը կապվում է պարբերական հրատարակությունների զարգացման հետ։ 1835 թվականին Շ.Հավասը (Ֆրանսիա) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող «Հավաս» գործակալությունը։ Նույն գործակալության լոնդոնյան աշխատակից Պ. Ռեյտերը 1851 թվին կազմակերպեց մինչև այժմ գործող «Ռոյթերսը», իսկ Բեռլինի աշխատակից Բ.Վոլֆը՝ «Վոլֆի հեռագրական բյուրոն»։
Չնայած ամբողջ աշխարհում կան բազմաթիվ լրատվական գործակալություններ, համաշխարհային մակարդակով մեծ քառյակ են կազմում «Ֆրանսպրեսը» (Agence France-Presse), «Ասոշիեդ պրեսը» (Associated Press), «Ռոյթերսը» (Reuters) և «Յունայթեդ պրես ինթերնեյշնըլը» (United Press International), որոնք ամենամեծ թվով գրասենյակներն ունեն աշխարհի մի շարք երկրներում և տեղեկատվություն են մատուցում բոլոր ոլորտներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 197)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուլի գործակալություն» հոդվածին։ |
|