Մամուլի գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մամուլի Գործակալություն, պայմանագրային սկզբունքով ինֆորմացիա հավաքող, մշակող և թերթերին, հանդեսներին, ռադիոյին, հեռուստատեսությանը, հրատարակչություններին, կառավարական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անձանց տրամադրող կազմակերպություն։ Կապիտալիստական երկրներում Մամուլի գործակալությունը սովորաբար մասնավոր է, սոցիալիստական երկրներում՝ պետական կամ հասարակական։ Մամուլի գործակալության ծագումը կապված է պարբերական հրատարակությունների զարգացման հետ։ 1835 թ.-ին Շ. Հավասը (Ֆրանսիա) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող Հավաս գործակալությունը։ Այս գործակալության Լոնդոնի աշխատակից Պ. Ռեյտերը 1851 թ.-ին կազմակերպեց մինչև այժմ գործող Ռեյտերը, իսկ Բեռլինի աշխատակից Բ.Վոլֆը՝ «Վոլֆի հեռագրական բյուրոն»։ Ռուսական առաջին Մամուլի գործակալություններն էին Ռուսաստանի հեռագրական գործակալությունը (ՌՏԱ, 1866), Միջազգային հեռագրական գործակալությունը (ՄՏԱ, 1872), Հյուսիսային հեռագրական գործակալությունը (ՄՏԱ, 1882)։ 1918 թ.-ին ստեղծվեց ՌՈՍՏԱ-ն (1925 թ.-ից՝ ՏԱՍՍ1961 թ.-ին հիմնվեց Նորություններ մամուլի գործակալությունը (ԱՊՆ

Մամուլի գործակալությունը օգտագործում է ընդունող-հաղորդող ռադիոկայաններ, բազմականալ հեռուստահեռագրական կապ, տելետայպ, տելեքս, լուսահեռատիպ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 197 CC-BY-SA-icon-80x15.png