Մահինդա Ռաջապաքսա
Մահինդա Ռաջապաքսա | |
Կուսակցություն՝ | United People's Freedom Alliance?, Ազատության կուսակցություն և Sri Lanka Podujana Peramuna? |
---|---|
Կրթություն՝ | Richmond College? և Nalanda College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և արհմիութենական գործիչ |
Դավանանք | բուդդայականություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 18, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Weeraketiya, Բրիտանական Ցեյլոն |
Քաղաքացիություն | Շրի Լանկա |
Ամուսին | Shiranthi Rajapaksa? |
Զավակներ | Namal Rajapaksa?, Yoshitha Rajapaksa? և Rohitha Rajapaksa? |
Պարգևներ | |
Պերսի Մահենդրա «Մահինդա» Ռաջապաքսա (սինգ․՝ පර්සි මහේන්ද්ර රාජපක්ෂ, թամիլերեն՝ மகிந்த ராஜபக்ச, անգլ.՝ Percy Mahendra 'Mahinda' Rajapaksa, նոյեմբերի 18, 1945[1][2][3][…], Weeraketiya, Բրիտանական Ցեյլոն), Շրի Լանկայի նախագահը 2005 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը, եղել է երկրի վարչապետը 2004-2005 թվականներին, 2018 թվականին և 2019 թվականի նոյեմբերից։ Շրի Լանկայի Ազատության կուսակցության առաջնորդներից մեկը, որը մտնում է Ժողովրդական դաշինքի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարավային նահանգում 1947-1960 թվականներին խորհրդարանի պատգամավոր դարձած իրավաբանի ընտանիքում։ Կրթությամբ նաև իրավաբան է (սովորել է Հալլեի քոլեջում և Կոլոմբոյի համալսարանում)։ 1970 թվականին դարձել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը։ Ձախ կենտրոնամետ է։ 1994-2001 թվականներին աշխատել է Շրի Լանկայի կառավարությունում՝ սկզբում որպես աշխատանքի նախարար (մշակել է պրոգրեսիվ աշխատանքային օրենսգիրքը, որը մերժվել է խոշոր բիզնեսի ճնշման տակ), ապա՝ որպես ձկնորսության նախարար։ 2001-2004 թվականներին եղել է ընդդիմության առաջնորդը խորհրդարանում։
2004 թվականին Ժողովրդական դաշինքի (ՊՍՇԼ դաշինք և ձախ ազգայնական սինգալյան «Ջանաթա Վիմուկտի Պերամունա» կուսակցություն) հաղթանակից հետո նախագահ Կումարատունգայի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է վարչապետ։ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին ավերիչ ցունամիի հետևանքների վերացման ժամանակ նրա գործունեությունը բարձր է գնահատվել երկրում և նրա սահմաններից դուրս։
Նախագահ է ընտրվել 2005 թվականի նոյեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում (ստացել է ձայների 50,3 տոկոսը), որ նշանակվել էր Շրի Լանկայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախորդ նախագահ Չ. Կումարատունգայի նախագահության ժամկետն ավարտվում էր 2005 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ռատնասիրի Վիկրեմանայակեն։
Մահինդա Ռաջապաքսան Շրի Լանկայի նախագահ է վերընտրվել 2010 թվականի հունվարի 27-ին՝ ստանալով ձայների 57,88 տոկոսը[6][7]։
2010 թվականի փետրվարի 9-ին խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել[8][9] և կարգադրել է ձերբակալել ընդդիմության առաջնորդ Սարաթհ Ֆոնսեկիին[10](2010 թվականի սեպտեմբերին ռազմական տրիբունալը Ֆոնսեկին երեք տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար)՝ այդպիսով կտրուկ շեղվելով ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ։
Առաջադրվել է երրորդ ժամկետով 2015 թվականի ընտրություններում, սակայն չի վերընտրվել։
Հիմնադրել է նոր կուսակցություն՝ Շրի Լանկայի ժողովրդական ճակատ, որն զբաղեցրել է առաջին տեղը տեղական ընտրություններում 2018 թվականի փետրվարի 11-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաղեստինի աստղի շքանշան (Պաղեստինյան ազգային վարչություն, 2014 թվական)[11]։
- «Անվանական հրազեն» (30 հունիսի, 2010, Ուկրաինա)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան — 1960.
- ↑ «Шри-Ланка выбирает нового президента». Би-би-си. 26 января 2010 года.
- ↑ «Действующий президент Шри-Ланки Махинда Раджапаксе победил на выборах главы государства». ИТАР-ТАСС. 27 января 2010 года.
- ↑ Parliament dissolved Արխիվացված 2010-02-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ Lanka House Dissolved(անգլ.)
- ↑ Ende der Demokratie in Sri Lanka(գերմ.)
- ↑ President Rajapaksa conferred with the «Star of Palestine»(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Указ Президента Украины № 746/2010 от 30 июня 2010 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրի Լանկայի նախագահի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-07-25 Wayback Machine(անգլ.)