Jump to content

Մակլեցկու անվան համերգասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակլեցկու անվան համերգասրահ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ, տեսարժան վայր և համերգասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրված էհոկտեմբերի 1 (14), 1900[1]
Բացվածհոկտեմբերի 1 (14), 1900[1]
ՃարտարապետՅուլի Դյուտել[1]
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մակլեցկու անվան համերգասրահ (ռուս.՝ Концертный зал имени Маклецкого), 400-տեղանոց համերգասրահ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Գտնվում է Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի շենքում։ Համարվում է հնչականության չափանիշներով Ռուսաստանի լավագույն կամերային դահլիճը[2]։

Առաջացման և գործունեության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ համերգասրահը կառուցվել է 1900 թվականին Սիբիրյան բանկի տեղական մասնաճյուղի տնօրեն Իլյա Մակլեցկու միջոցներով։ Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ համերգային հարթակը նա նվիրել է իր դստերը։ Բացման պահից դահլիճում անցկացվել են դասական, հոգևոր երաժշտության համերգներ, ինչպես նաև թատերական բեմադրություններ։ 1912 թվականին Մակլեցկու անվան համերգասրահի հիման վրա բացվել են Կայսերական ռուսական երաժշտական ընկերության երաժշտական դասարանները, որոնք ավելի ուշ վերանվանվել են երաժշտական ուսումնարան։

Մակլեցկու անվան համերգասրահը աստիճանաբար հայտնի է դարձել Եկատերինբուրգի սահմաններից դուրս։ Խորհրդային տարիներին այստեղ հանդես են եկել Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը, Դավիդ Օյստրախը և Գենրիխ Նեյգաուզը։ Այստեղ ելույթ է ունեցել Սվերդլովսկի պետական մանկական ֆիլհարմոնիայի ռուսական ժողովրդական գործիքների նվագախումբը Վ. Կ. և Լ. Ա. Վոլոխովների ղեկավարությամբ։ Երաժիշտներին գրավել է դահլիճի եզակի հնչականությունը, որի գաղտնիքը բացահայտված չէ մինչ օրս։ Փորձառու ձայնային ինժեներները, որոնք վերականգնել են դահլիճը, փորձել են որքան հնարավոր է վերականգնել դահլիճի ձայնային ինքնատիպությունը։

Վերակառուցվել է 1990-ից մինչև 2004 թվականները։ Վերակառուցումից հետո բացվել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին[3]։

Փորձագետներից և ձայնային ռեժիսորներից կազմված հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ այս դահլիճը հնչականության չափանիշներով Ռուսաստանում հավասարը չունի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://uralmuzuch.ru/kontsertnye-zaly.html
  2. «Концертный зал Маклецкого». EkaterinburgOut.Ru. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. 3,0 3,1 «Сегодня в столице Урала откроется зал с лучшей акустикой в России». Екатеринбург Он-Лайн. 23 ноября 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.