Մակար Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մակար Ալավերդյան
Ծնվել էհունիսի 6, 1919(1919-06-06)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 8, 1978(1978-09-08) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1944)
Մասնագիտությունգինեգործ
Պարգևներ և
մրցանակներ

Մակար Բեհբուդի Ալավերդյան (հունիսի 6, 1919(1919-06-06), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 8, 1978(1978-09-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր գինեգործ (1974)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1944)։ 1948 թվականից` ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ փորձարար. գինու գործարանի գլխավոր գինեգործ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականից՝ ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ փորձարարական գինու գործարանի գլխավոր գինեգործ։ Ստեղծել Է «Արևիկ», «Տոկուն», «Ազատենի», «Տիգրանի», «Նեկտարենի», «Հադիսի» (վերջին երեքի համահեղինակ) տեսակավոր գինիները, որոնք միջազգային և այլ մրցույթներում արժանացել են ոսկե (8) և արծաթե մեդալների։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։