Մակար Ալավերդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մակար Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1919 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1978 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1944) |
Մասնագիտություն | գինեգործ |
Պարգևներ և մրցանակներ |
Մակար Բեհբուդի Ալավերդյան (հունիսի 6, 1919, Երևան, Հայաստան - սեպտեմբերի 8, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր գինեգործ (1974)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1944)։ 1948 թվականից` ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ փորձարար. գինու գործարանի գլխավոր գինեգործ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականից՝ ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ փորձարարական գինու գործարանի գլխավոր գինեգործ։ Ստեղծել Է «Արևիկ», «Տոկուն», «Ազատենի», «Տիգրանի», «Նեկտարենի», «Հադիսի» (վերջին երեքի համահեղինակ) տեսակավոր գինիները, որոնք միջազգային և այլ մրցույթներում արժանացել են ոսկե (8) և արծաթե մեդալների։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |