Մակա Չիչուա
Մակա Չիչուա | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դերասանուհի և դիմահարդար |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 31, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ամուսին | Գիորգի Մարգվելաշվիլի |
Մակա Չիչուա (վրաց.՝ მაკა ჩიჩუა, մարտի 31, 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դիմահարդար-նկարիչ, դերասանուհի, երգչուհի, 2014 թվականից՝ Վրաստանի առաջին տիկին[1]։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ՝ դառնալով երկրի առաջին տիկինը[2][3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիչուան դիմահարդար է, սակայն աշխատել է նաև որպես դերասանուհի և երգչուհի[1]։ Նրա "Electrowaves" սինգլը ցուցադրվել է վրացական Մաեստրո հեռուստաալիքով[4]։ 2012 թվականին նկարահանվել է սև հումորային «Ժպտացեք» ֆիլմում։ Նախքան Մարգվելաշվիլիի նախագահ դառնալը, աշխատել է նաև PIK հեռուստատեսությունում[4]։ Վրացական Got Talent! (Nichieri) հեռուստաշարքի 7-րդ եթերաշրջանում եղել է դատավոր։
Չիչուան և Մարգվելաշվիլին 4-5 տարի ընկերություն են արել, նախքան Մարգվելաշվիլիի նախագահ դառնալը[2]։ Երբ 2013 թվականին Մարգվելաշվիլին դարձավ նախագահ, շահարկումներ եղան, թե ով է դառնալու երկրի առաջին տիկինը[1][2][4]։ Մեկ տարի անց՝ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, նախագահ Մարգվելաշվիլին և Չիչուան ամուսնացան։ Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ Դուշեթ քաղաքի իրենց տանը[2][3]։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիչուան և Մարգվելաշվիլին ունեն երկու որդի՝ Թեյմուրազը (2015, փետրվարի 2) և Տոման (2018, հունվարի 25)[5][6]։ Նախորդ հարաբերությունից Չիչուան ունի մեկ դուստր, ինչպես նաև մեկ խորթ դուստր Մարգվելաշվիլիի նախորդ ամուսնությունից[5]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զատկի գառ» (1988)
- Դոն Կիխոտի և Սանչոյի ապրելակերպը (1989)
- «Անքունների արևը» (1992)
- «Օր» (1993)
- «Ժպտացեք» (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Owen, Elizabeth (2013 թ․ սեպտեմբերի 23). «Georgia: More of the Same with Margvelashvili?». EurasiaNet. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Georgia's President marries long-term love». Agenda.ge. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «President Margvelashvili officially marries Maka Chichua». Georgian Journal. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Woman who might become First Lady of Georgia». Georgian Journal. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Georgia's Presidential couple welcomes son». Agenda.ge. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Georgia's president Giorgi Margvelashvili becomes dad for the third time». Georgian Journal. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակա Չիչուա» հոդվածին։ |
|