Մակա Չիչուա
| Մակա Չիչուա | |
![]() | |
| Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
|---|---|
| Մասնագիտություն՝ | դերասանուհի, դիմահարդար և բժիշկ |
| Դավանանք | ուղղափառություն |
| Ծննդյան օր | մարտի 31, 1971 (55 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1949[1] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Գիորգի Մարգվելաշվիլի |
Մակա Չիչուա (վրաց.՝ მაკა ჩიჩუა , մարտի 31, 1971 կամ հոկտեմբերի 10, 1949[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դիմահարդար-նկարիչ, դերասանուհի, երգչուհի, 2014 թվականից՝ Վրաստանի առաջին տիկին[2]։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ՝ դառնալով երկրի առաջին տիկինը[3][4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիչուան դիմահարդար է, սակայն աշխատել է նաև որպես դերասանուհի և երգչուհի[2]։ Նրա "Electrowaves" սինգլը ցուցադրվել է վրացական Մաեստրո հեռուստաալիքով[5]։ 2012 թվականին նկարահանվել է սև հումորային «Ժպտացեք» ֆիլմում։ Նախքան Մարգվելաշվիլիի նախագահ դառնալը, աշխատել է նաև PIK հեռուստատեսությունում[5]։ Վրացական Got Talent! (Nichieri) հեռուստաշարքի 7-րդ եթերաշրջանում եղել է դատավոր։
Չիչուան և Մարգվելաշվիլին 4-5 տարի ընկերություն են արել, նախքան Մարգվելաշվիլիի նախագահ դառնալը[3]։ Երբ 2013 թվականին Մարգվելաշվիլին դարձավ նախագահ, շահարկումներ եղան, թե ով է դառնալու երկրի առաջին տիկինը[2][3][5]։ Մեկ տարի անց՝ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, նախագահ Մարգվելաշվիլին և Չիչուան ամուսնացան։ Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ Դուշեթ քաղաքի իրենց տանը[3][4]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիչուան և Մարգվելաշվիլին ունեն երկու որդի՝ Թեյմուրազը (2015, փետրվարի 2) և Տոման (2018, հունվարի 25)[6][7]։ Նախորդ հարաբերությունից Չիչուան ունի մեկ դուստր, ինչպես նաև մեկ խորթ դուստր Մարգվելաշվիլիի նախորդ ամուսնությունից[6]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զատկի գառ» (1988)
- Դոն Կիխոտի և Սանչոյի ապրելակերպը (1989)
- «Անքունների արևը» (1992)
- «Օր» (1993)
- «Ժպտացեք» (2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 Owen, Elizabeth (2013 թ․ սեպտեմբերի 23). «Georgia: More of the Same with Margvelashvili?». EurasiaNet. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 3 4 «Georgia's President marries long-term love». Agenda.ge. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 «President Margvelashvili officially marries Maka Chichua». Georgian Journal. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 3 «Woman who might become First Lady of Georgia». Georgian Journal. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 «Georgia's Presidential couple welcomes son». Agenda.ge. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Georgia's president Giorgi Margvelashvili becomes dad for the third time». Georgian Journal. 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակա Չիչուա» հոդվածին։ |
|
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 31 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Վրաստանի առաջին տիկիններ
- Վրաստանի կին քաղաքական գործիչներ
- Վրացի դերասանուհիներ
- Վրացի երգչուհիներ
- Վրացի կինոդերասանուհիներ
