Մազայ պապը և նապաստակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազայ պապը և նապաստակները
ռուս.՝ Дедушка Мазай и зайцы
Տեսակհեռուստաֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էQ106373516?
ԵրաժշտությունԳեորգի Սվիրիդով և Եվգենի Ստիխին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն587 վայրկյան
Թվական1980

«Մազայ պապիկը և նապաստակները» (ռուս.՝ Дедушка Мазай и зайцы), մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, 1980 թվականին։

Նկարահանվել է Նեկրասովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Կադրից այն կողմ տեքստը կարդում է Եվգենի Լեբեդևը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը Մազայ պապիկի մասին է, ով ապրում էր կանաչի մեջ խեղդված գյուղում։ Նրա կինը մահացել էր և նա երեխաներ չուներ, միայն մի թոռնիկ ուներ։ Մազայը ափսոսում էր, որ անտառոում որսը քիչ էր։ Կենդանիներին և որսորդներն էին կրակում և գյուղացիներն էին որսում, անտառը կործանվում էր, քանի որ մարդիկ առանց խղճի սպանում էին այդ հրաշալի կենդանիներին։ Մի անգամ նա նավակով գնացել էր փայտ հավաքելու, ջուրը շատացել էր, և խեղճ նապաստակները հայտնվել էին ջրում։ Միակ բանը, որ նրանց փրկում էր գերանն էր։ Մազայը խղճում է նապաստակներին և նրանց փրկում է՝ մեկ այլ գերանով հարվածում և ափ է նետում այն գերանը որի վրա նապաստակներն էին, որտեղ նրանք սկսում են վազվզել և փախչել տարբեր ուղղություններով։ Այս դեպքը Մազայ պապը ամբողջ կյանքում չի մոռանում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ռոզին
  • Ռեժիսոր՝ Գալինա Տուրգենևա
  • Օպերատոր՝ Վալենտին Բաժենով
  • Նկարիչ՝ Պավլով
  • Նկարիչ տիկնիկավարներ՝ Վալենտին Բաժենով, Տատյանա Մուխլինինա
  • Տիկնիկների նկարիչներ՝ Նատալիա Սուբբոտինա, Նելլի Մալյուկովա
  • Տիկնիկներ և դեկորացիաներ՝ Յուրի Ուշակով, Վլադիմիր Սերեբրյաննիկով
  • Ասիստենտներ՝ Սեվաստյանով, Պավլով
  • Երաժշտական ձևավորում՝ Չերնիցկայա
  • Ձայնային օպերատոր՝ Շումելով
  • Մոնտաժ՝ Պրոտոպոպովա
  • Խմբագիր՝ Իրինա Դույկովա
  • Տնօրեն՝ Ֆեոդոր Անտոնով

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին Ռուսաստանում թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի համանունուն հավաքածուի մեջ, Սվերդլովսկի կինոստուդիայում, «Крупный План» ընկերության կողմից, Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգով։ Ձայնի և նկարի ամբողջական վերականգնումը չի օգտագործվել։ Նույն սկավառակի վրա էին ձայնագրված նաև «Պապիկի սրինգը» (1985), «Բարի գալուստ» (1986), «Թռիչք» (1980), «Անթև սագիկիը» (1987), «Քաջ նաաստակի մասին հեքիաթը» (1978), «Ճնճղուկը» (1984) և «Հեքիաթիկ բզեզիկի մասին» (1985) մուլտֆիլմերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]