Մադաթափա
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Նինոծմինդայի շրջան, Վրաստան | |
Ավազանի մակերեսը | 136 կմ² | |
Ծավալը | 0,00966 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 1,7 մ | |
Միջին խորությունը | 1,5 մ | |
Մադաթափա (վրաց. მადათაფა), լիճ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում[1], Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի մակերեսը՝ 8,78 կմ² է, ջրի ծավալը՝ 9,66 մլն մ³[1], միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է։ Ջրահավաք ավազանի մակերեսը 136 կմ² է[1], որը ծածկված է ալպյան և ենթալպյան բուսականությամբ։ Լճափը ցածրադիր է և ծածկված է ջրային բուսականությամբ։ Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից[1]։ Գարնանը ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը ցածրանում։ Լճից սկիզբ առնող գետի և դուրս բխող ստորգետնյա ջրերի պատճառով լճի մակարդակը կտրուկ փոփոխվում է[2]։
Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 17-18 °C, իսկ ձմռանը լիճը մինչև հատակը սառցակալում է։ Լճի ջուրը թեթևակի հանքայնացված է[2]։
Լիճը տնտեսական նշանակություն չունի, քանի որ բացակայում են ձկնատեսակները։ Ամռանը նկատվում է ջրլող թռչունների առատություն։ Լճի ափին գտնվում են Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Базисная исследование Ниноцминдского муниципалитета Արխիվացված 2018-11-12 Wayback Machine(վրաց.)
- ↑ 2,0 2,1 2,2 Կաղապար:ГСЭ
|