Jump to content

Մադաբայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադաբայի մարզ
محافظة مادبا‎‎
ԵրկիրՀորդանան Հորդանան
Կարգավիճակմարզ
Մտնում էՀորդանան
Ներառում է2 շրջան
ՎարչկենտրոնՄադաբա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2012)
156 300 (8-րդ տեղ)
Խտություն166,28 ( 7-րդ տեղ)
Տարածք940  (1,06 %, 10-րդ տեղ)
Սահմանակցում էBalqa Governorate?, Ամմանի մարզ և Քարաքի մարզ
ISO 3166-2 կոդJO-MD

Մադաբայի մարզ (արաբ․՝ محافظة مادبا‎‎), մարզ Հորդանանի Թագավորության արևմտյան հատվածում[1]։

Հյուսիսում սահմանակցում է Էլ-Բալկայի մարզին, արևելքում՝ Ամմանի մարզին, հարավային հատվածում սահման ունի Էլ-Քարակի հետ, իսկ հարավային մասում ընդհանուր սահման ունի Պաղեստինի Ինքնահռչակ Հանրապետության հետ, իսկ ափերը ողողում են Մեռյալ ծովի ջրերը։

Մադաբայի մարզը Հորդանանի տասներկու մարզերից 10-րդն է՝ ըստ տարածքի մեծության և զբաղեցնում է ընդհանուր Հորդանանի տարածքի 1,06 %-ը։ Տարածքը կազմում է 940 կմ²։

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, Մադաբայի մարզը ունի 156 300 մարդ բնակչություն։ Ըստ բնակչության թվի, մարզը 8-րդն է Հորդանանում։ Բնակչության խտությունը՝ 166,28 մարդ/կմ²։

Վարչական միավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հորդանանի սահմանադրության 12-րդ կետի, որը նվիրված է վարչական բաժանմանը, Մադաբայի մարզը բաժանված է երկու ենթաօրենսդրական շրջանների։

Մադաբայի մարզը իր ներսում ունի ավելի քան 70 գյուղական և քաղաքային բնակավայրեր։ Մադաբայի մարզի ենթաօրենսդրական շրջաններն են.

  • Զիբանի շրջան (արաբ․՝ منطقة المشقة‎‎), վարչական կենտրոնը՝ Զիբան քաղաք
  • Մադաբայի շրջան (արաբ․՝ منطقة مادبا‎‎), վարչական կենտրոնը՝ Մադաբա քաղաք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]