Մագոմեդը ծնվել է Գրոզնի քաղաքում[4], ազգությամբ չեչեն է[5]։ Մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նալչիկ, որտեղ էլ սկսել է իր առաջին քայլերը ֆուտբոլում։ 2009 թվականին ընդգրկվել է Նալչիկի«Սպարտակ» ակումբի երտասարդական թիմում։ Հաջորդ մրցաշրջանում ընդգրկվել է հիմնական թիմում, որի կազմում իր նորամուտը կատարել է 2010 թվականինոյեմբերի 28-ին՝ Պրեմիեր Լիգայի վերջին փուլի՝ «Անժիի» դեմ խաղի 71-րդ րոպեին փոխարինելով Արսեն Գոշոկովին[6] և մեկ րոպե հետո աչքի է ընկել գոլով։ Դրանից առաջ դա հաջողվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի»կիսապաշտպան՝ Իվան Ստարկովին, որը 2016 թվականիմարտին, փոխարինման դուրս գալով «Լուչ Էներգիա» ակումբի դեմ արտագնա խաղում, առաջին իսկ հարվածով գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը։ 2012 թվականին Մագոմեդը տեղափոխվել է Գրոզնիի «Տերեկ» ակումբ։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է «Ռուբին» ակումբի դեմ խաղում՝ դրանով հաղթանակ բերելով իր թիմին։