Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո
Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո | |
---|---|
Ծնվել է | 1725 |
Ծննդավայր | Chambo Canton, Չիմբորասո, Էկվադոր |
Մահացել է | հունվարի 8, 1806 |
Մահվան վայր | Guano Canton, Չիմբորասո, Էկվադոր |
Քաղաքացիություն | Էկվադոր |
Մասնագիտություն | scholar և արվեստագետ |
Երեխաներ | José Antonio de Lizarzaburu? |
Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո (իսպ.՝ Magdalena Dávalos Maldonado, 1725, Chambo Canton, Չիմբորասո, Էկվադոր - հունվարի 8, 1806, Guano Canton, Չիմբորասո, Էկվադոր), հարավամերիկացի գիտնական, գրական և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է խոշոր հողատիրոջ ընտանիքում։ Էկվադորցի գիտնական, քաղաքական գործիչ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, տեղագրագետ և աշխարհագրագետ Պեդրո Վիսենտե Մալդոնադոյի զարմուհին է։ Ընտանիքում սեր է արմատավորվել արվեստի, գրականության և գիտության նկատմամբ, ունեցել են մեծ գրադարան։ Մագդալենան առանձնացել է լեզուների, հատկապես ֆրանսերենի, ինչպես նաև նկարչության, երաժշտության և գրականության նկատմամ իր ընդունակություններով[1]։
Ինչպես ընդունված է եղել այդ ժամանակաշրջանում, 1738 թվականին, 13 տարեկանում, նա ամուսնացել է դոն Խուան Մանուել դե Լիզարզաբուրուի հետ, ով 15 տարեկան է եղել՝ բասկերի ընտանիքի ժառանգներից։ Նրանք որդի են ունեցել։ 1757 թվականին Մագդալենան այրիացել է։ Նա եղել է գրական սալոնի սեփականատեր։
Ժամանակակից Էկվադորում Մագդալենան հայտնի է իր կրթությամբ, ակադեմիական գիտելիքներով և գրական տաղանդով։ Նա Էկվադորում հայտնի Escuela de la Concordia (Համերաշխության դպրոց, որը հայտնի է որպես Կիտո երկրի բարեկամների հայրենասիրական ընկերություն) գրական ընկերության միակ կին անդամն է եղել։
Թաղված է Ռիոբամբայում՝ Սան Ֆրանցիսկո եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա որդու՝ Խոսե Անտոնիոյի օժանդակությամբ։ Մագդալենա Դավալոս ի Մալդոնադոյի հիշատակին անվանակոչվել է փողոց Ռիոբամբայում և քաղաքի դպրոցներից մեկը։