ՄԳԱԹ դպրոց-ստուդիա
ՄԳԱԹ դպրոց-ստուդիա | |
---|---|
Տեսակ | դրամատիկական դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն և պատմության հուշարձան |
Հիմնադրված է | 1943 |
Անվանված է | Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Կայք | mhatschool.theatre.ru |
ՄԳԱԹ դպրոց-ստուդիա (ռուս.՝ Школа-студия МХАТ), Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին կից բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետական կրթական հաստատություն է։ Լրիվ անվանումը՝ Ա․ Չեխովի անվան ՄԳԱԹ-ին առընթեր Վլ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիա (բուհ)։ Նախկին անվանումը (1943-1989 թվականներ)՝ ԽՍՀՄ Մ. Գորկու անվան ՄԳԱԹ-ի Վլ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիա (բուհ)։ Գոյություն ունի 1943 թվականից։
2002 թվականի դեկտեմբերի դրությամբ (2002 2002) դպրոց-ստուդիայի ուսանողների թիվը կազմում է 281 մարդ, պրոֆեսորադասախոսական կոլեկտիվը՝ 86 մարդ[1]։ Ունի երեք ֆակուլտետ՝ դերասանական (ուսուցումը՝ 4 տարի, մրցույթը՝ 30 մարդ մեկ տեղի համար), բեմադրական (ուսուցումը՝ 5 տարի, մրցույթը՝ 3 մարդ մեկ տեղի համար) և պրոդյուսերական (ուսուցումը՝ 5 տարի, մրցույթը՝ 4 մարդ մեկ տեղի համար)։ Ուսուցման ձևը ցերեկային է[2]։ 2009 թվականին դպրոց-ստուդիայում սովորում էր 252 ուսանող՝ 85 ուսանող դերասանական, 71-ը՝ բեմադրական և 96-ը՝ պրոդյուսերական ֆակուլտետում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոց-ստուդիայի ստեղծման նախաձեռնողը եղել է Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ի հիմնադիրներից մեկը՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն։ Մտահղացման մասին բարձրաձայնվել է Մ. Գորկու անվան ՄԳԱԹ-ի ղեկավարների խորհրդակցության ժամանակ՝ 1943 թվականի մարտի 21-ին և փաստացիորեն դարձել է նրա կտակը․ մեկ ամիս անց (ապրիլի 25) ռեժիսոր և մանկավարժ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն մահացել է սրտի կաթվածից։ Հաջորդ օրը (1943 թվականի ապրիլի 26-ին) հրապարակվել է Ժողկոմխորհի հատուկ որոշումը նրա հիշատակը հավերժացնելու մասին, որում, ի թիվս այլ բաների, եղել է դրույթ նրա անվան դպրոց-ստուդիայի ստեղծման մասին։ ԽՍՀՄ Մ. Գորկու անվան ՄԳԱԹ-ի Վլ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան պաշտոնապես բացվել է 1943 թվականի հոկտեմբերի 20-ին։ Առաջին ռեկտորը եղել է Վասիլի Գրիգորևիչ Սախնովսկին։ Առաջին շրջանավարտները (27 մարդ) դպրոցն ավարտել են 1947 թվականին[3]։
Ես բոլորին հրավիրել եմ, որպեսզի խոսենք դպրոցի մասին։ Ինձ թվում է, որ կարելի է անմիջապես սկսել դրա ստեղծումը։ Ինձ մոտ ձևավորվել է որոշակի հասկացություններ՝ «Դպրոց-ստուդիա-թատրոն» կամ «ստուդիա-դպրոց-թատրոն»... Գեղարվեստական առումով դպրոց-ստուդիան պետք է լինի ինքնավար։ Այո, նա պետք է իմանա, թե ինչ է գեղարվեստական թատրոնի արվեստը, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջովին ենթարկվի նրան։ Սկզբում, գուցե և կլինի տարվածություն, և աստիճանաբար ստուդիականների աճին զուգընթաց թող ձևավորվի արվեստի սեփական ըմբռնումը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Я пригласил всех, чтобы поговорить о школе. Мне кажется, можно немедленно приступить к её созданию. У меня выросло конкретное понятие: „Школа-студия-театр“ или „Студия-школа-театр“… В художественном отношении Школа-студия должна быть автономна. Да, она должна знать, что такое искусство Художественного театра, но это не значит, что должна всецело ему подчиняться. В начале, может быть, и будет увлечение, а постепенно с ростом студийцев пусть вырабатывается своё понимание искусства».
— Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկո, 1943 թվականի մարտի 21-ի ՄՀՀ ղեկավարության խորհրդակցության սղագրությունից[4]
Սկզբում ստուդիա-դպրոցում պլանավորվում էր միայն մեկ ֆակուլտետ՝ «դերասանական» (մասնագիտությունը՝ դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան), իսկ «բեմադրության» ընդունելությունը (մասնագիտությունը՝ բեմի տեխնոլոգ-նկարիչ) պետք է լիներ մեկ անգամ՝ հենց ՄԳԱԹ-ի կարիքները բավարարելու համար։ Բայց կյանքը ցույց տվեց այլ բան, և ներկայում ֆակուլտետի շրջանավարտները ղեկավարում են գեղարվեստական մասը մոսկովյան թատրոնների մեծ մասում։ 1987 թվականին ֆակուլտետում բացվել է թատերական նկարիչների բաժինը՝ Վալերի Լևենտալի ղեկավարությամբ։ 1989 թվականին բացվել է բեմական հագուստի գծով նկարիչ-տեխնոլոգների բաժինը՝ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Է. Մակլակովայի ղեկավարությամբ, 2005 թվականից՝ բեմական կոստյումի ամբիոնը կրթում է նկարիչների և բեմական կոստյումի տեխնոլոգների։ Լույսի նկարիչների բաժինը (մասնագիտություն՝ տեխնոլոգ-նկարիչ) բացվել է 1988 թվականին, այժմ այդ որակավորումը գոյություն ունի մասնագետների պատրաստման «բեմի տեխնոլոգ-նկարիչ» ընդհանուր ծրագրի շրջանակներում։ Բացի այդ, քանի որ 1991 թվականից կա թատերական կառավարման բաժին, որը 2005 թվականին վերակազմավորվել է պրոդյուսերական ֆակուլտետի։
Մանկավարժական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԳԱԹ-դպրոց-ստուդիայի ռեկտորները ժամանակագրական կարգով․
- Վասիլի Սախնովսկի (1943-1945)
- Վենիամին Ռադոմիսլենսկի (1945-1980)
- Նիկոլայ Ալեքսեև (1980-1983)
- Վադիմ Կրուպիցկի (1984-1986)
- Օլեգ Տաբակով (1986-2000)
- Անատոլի Սմելյանսկի (2000-2013)
- Իգոր Զոլոտովիցկի (2013 թվականից)
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Список ВУЗов :: Школа-студия (вуз) им. Вл. И Немировича-Данченко при МХАТ им. А. П. Чехова». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Школа-студия МХАТ
- ↑ «Школа-студия МХАТ: История». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Школа-студия МХАТ: история
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԳԱԹ դպրոց-ստուդիա» հոդվածին։ |
|