Ճառընտիր (4802)
Արտաքին տեսք
Ճառընտիր | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Ստեփանոս սարկավագ |
Ծաղկող | Սիմոն |
Ստացող | Ղազար քահանա, Ստեփանոս կր. |
Տարեթիվ | 15-րդ դար |
Վայր | ենթադրաբար Տշող (Ռշտունիք) |
Թերթեր | 826 |
Նյութ | թուղթ |
Չափս | 50x33 |
Լայնություն | 50 սանտիմետր |
Գիր | երկսյուն, բոլորգիր |
Տող | 35 |
Կազմ | կաշեպատ տախտակ |
Մանրանկարչություն | կիսախորան և լուսանցազարդ |
Համար | 4802[1] |
Լեզու | հայերեն |
Ժողովածու | Մատենադարան |
Ճառընտիր (4802), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4802 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 15-րդ դարում (1404-ից հետո) Ստեփանոս սարկավագ գրչի կողմից՝ ենթադրաբար Տշողում (Ռշտունիք):Կազմողը եղել է՝ Սիմոնը։ Ստացողը եղել է Ղազար քահանան և Ստեփանոս կր.-ն։ Գրված է թղթի վրա, որը ունի 50x33 չափս։ Ձեռագիրը կազմված է 826 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 26բ, 299բ, 591բ, 753բ, 813բ և այլուր, կազմողի՝ 338ա, 346բ, 416ա և այլուր (17-րդ դար), հետագայի՝ 197բ, 332 և այլուր (17-րդ դար), 26բ, 162բ, 345ա, 592ա և այլուր (1883թ.)[2]:
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճառք, Խրատք (Պրսկղ, Անթիպատրոս, Բոստարացի, Ոսկեբերան, Եղիշե, Գեննադիոս, Եփրեմ, Յակ. Սրճեցի, Սարգիս Շնորհալի, Յովհ. Մանդակունի, Տիտոս Կրետացի, Զաքարիա կաթողիկոս, Թէոփիլոս, Եւսերիոս Աղեքսանդրացի, Կիւրեղն Երուսաղեմացի, անանուն)
- Ներբողեանք (Պրոկղ, Եփիփան, Եփրեմ, Աթանաս, Գրիգոր Սքանչելագործ, Ոսկեբերան, Պետ. Սիւնեցի, Գրիգոր Նիւասցի, Դավիթ Անահղթ, անանուն),
- Տեսիլք Մարիամու, Սահտակայ,
- Թուղթք (Ներսես Շնորհալի, Գրիգոր Արծրունեաց եպիսկոպոս),
- Պատմութիւնք Գիւտին խաչի, Հացունեաց խաչին,
- Ի Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն գրոց Գր. Նիւսացւոյ,
- Աթանասի Ի յիշատակի Սուրվ Անտոնի,
- Ի Թեսազոնիկեցւոց, Տիմոթէոսի, Կորնթացւոյ թղթոց, Ղուկասու, Մատթէոսի մեկնութենեն Եփրեմի,
- Ի Մատթէոսի մեկնութենեն Զաքարիա կաթողիկոսի,
- Յեկեղեցական պատմութենե Փիլիպոսի առաքելոյն,
- Յերկրորդ թագաւորութեանց,
- Վարք և վկայաբանութիւնք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։