Ճապկի արնակարմիր |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Cornus sanguinea
L.
|
Արեալ |
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Ճապկի արնակարմիր (լատին․՝ Cornus sanguinea), հոնազգիների ընտանիքի, ճապկի ցեղի բույս։
Թուփ է՝ մինչև 4 մ բարձրությամբ, ցրված և դեպի ցած հակված ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները պառկած մազմզուկապատ են, կանաչ, հետագայում՝ ծիրանագույն կամ գորշակարմրավուն, երկամյա շիվերը մերկ են, դեղնամոխրագույն կամ գորշավուն։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները լայն էլիպսաձև են, ձվաձև, էլիպսաձվաձև, 4-10 սմ երկարությամբ, 2,5-6,5 սմ լայնությամբ, երկար կամ կարճ սրածայր, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, վերևի կողմից՝ վառ կանաչ, ծածկված պառկած մազմզուկներով, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, ավելի խիտ մազմզուկապատ, 0,6-1,5 սմ երկարությամբ կոթունով։ Ծաղկաբույլերը վահանաձև են, խիտ, համարյա տափակ կամ թեթևակի ուռուցիկ, մազմզուկապատ առանցքով։ Ծաղիկները աղոտ սպիտակ են, նշտարաձև կամ գծանշտարաձև պսակաթերթիկներով։ Սերմնարանը սափորանման է, մետաքսամազմզուկապատ, սռնակը գլանաձև է։ Կորիզապտուղը գնդաձև է, կապտասևավուն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս, սեպտեմբերին։
Տարածված է Մերձբալթիկայից մինչև Դոն գետի ստորին հոսանքները, Սկանդինավիայի հարավային մասում, Մերձատլանտյան և Միջին Եվրոպայում, մինչև Բալկանյան թերակղզու հյուսիսային շրջանները։ Հանդիպում է լայնատերև և խառը անտառների ենթանտառում, թփուտներում, գետերի և լճերի ափերին, չոր, արևոտ լանջերում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, հանդես բերելով մեծ դիմացկունություն։
Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Ճկուն ճյուղերից զամբյուղներ են գործում։ Պտղամիսը և սերմերը պարունակում են 19—45 % չչորացող յուղեր, որոնք օգտագործում են տեխնիկական նպատակներով[1]։