Jump to content

Ճակատագիր։ Վինքս սագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճակատագիր։ Վինքս սագա
Fate: The Winx Saga
ԺանրՊատանեկան դրամա
ՍտեղծողԻջինիո Սթրաֆի
ԵրկիրԻտալիա
Մեծ Բրիտանիա
ՀիմքՎինքս Քլաբ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԼիզա Ջեյմս Լարսոն
Հաննա Քուին[1]
Գլխավոր
դերերում
  • Էբիգեյլ Քոուեն
  • Դենի Գրիֆին
  • Հաննա վան դեր Ուեսթհյուսեր
  • Էլիշա Էփլբաում
  • Ֆրեդի Թորփ
  • Փրեցիոուս Մուստաֆա[2]
  • Սեդի Սովերալ
  • Էլիոթ Սալտ
  • Թեո Գրահամ
  • Ջեյքով Դուդման
ՊրոդյուսերՋոն Ֆին
Գործադիր պրոդյուսերԻջինիո Սթրաֆի
Ջուդի Քանիհան
Բրայան Յանգ
Քրիս Թայքեր
Նկարահանման վայրԻռլանդիա
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ13
Էկրաններին էհունվարի 22, 2021-ից սեպտեմբերի 16, 2022
ՀեռուստաալիքNetflix
ԸնկերությունRainbow S.p.A. (ViacomCBS)
Archery Pictures[3]
ԴիստրիբյուտորRainbow S.p.A. (ViacomCBS)

Ճակատագիր։ Վինքս սագա (անգլ.՝ Fate: The Winx Saga), պատանեկան դրամա, ստեղծված՝ Նիկելոդեոնի Վինքս Քլաբ անիմացիոն սերիալի հիման վրա[1], սցենարի հեղինակն է Իջինիո Սթրաֆին։ Պրոդյուսերավորումը կատարել է Rainbow ստուդիան՝ Սթրաֆիի և ViacomCBS-ի համապրոդյուսերավորմամբ։ Իջինիո Սթրաֆին եղել է նաև գործադիր պրոդյուսեր և շոուրաներ՝ Բրայան Յանգի, Ջուդի Քանիհանի և Քրիս Թայքերի հետ։ Թայքերի ընկերությունը՝ Archery Pictures-ը նույնպես զբաղվել է արտադրությամբ[3]։ Հեռուստասերիալի պրեմիերան նշանակված է Նեթֆլիքսով՝ 2020 թվականին[4]։

Իջինիո Սթրաֆին ծրագրել էր ստեղծել «Winx Club»-ի մասին հեռուստասերիալ՝ դեռևս 2011 թվականից[5]։ Մինչ պրոդյուսերավորումը սկսելը, Սթրաֆին փորձարկումներ է կատարել հեռուստատեսությունում և որպես պրոդյուսեր աշխատել է Նիկելոդեոնի Ակումբ 57 հեռուստասերիալում[6]։ «Ճակատագիր»-ի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում՝ 2019 թվականի սեպտեմբերին։

Սթրաֆիի խոսքերով, հեռուստասերիալը՝ մուլտֆիլմի հասուն երկպագուների համար է[6]։ 2019 թվականին կայացած հարցազրույցում, նա բնութագրել է հեռուստասերիալն ասելով. «Հեռուստասերիալն ավելի սրընթաց և մռայլ է, քան կարող եք պատկերացնել»[6]։ Հեռուստասերիալի ստեղծմանը մասնակցել են նաև Լիզա Ջեյմս Լարսոնը և Հաննա Քուինը[1][7]։

Կախարդական զուգահեռ աշխարհում թաքնված Ալֆեա քոլեջում՝ հազարավոր տարիների ընթացքում ուսանողներին սովորեցնում են կախարդանք, բայց այդ ողջ ընթացքում նրանք չեն հանդիպել այնպիսի աշակերտի՝ ինչպիսին Բլումն է։ Նա մեծացել է մարդկանց աշխարհում և շատ համառ, բարի... և վտանգավոր է։ Նա ունի այնպիսի ուժեր, որոնք կարող են վերացնել կամ փրկել երկու աշխարհները։ Ուժերը վերահսկելու համար՝ նա պետք է կառավարի իր զգացմունքները։ Նա պատանի է և պարզ չէ, թե որքան դժվար կարող է դա լինել։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էբիգեյլ Քոուեն - Բլում
  • Դենի Գրիֆին - Սքայ
  • Հաննա վան դեր Ուեսթհայսեն - Ստելլա
  • Էլիշա Էփլբաում - Մուզա
  • Ֆրեդի Թորփ - Ռեյվեն
  • Փրեցիոուս Մուստաֆա - Աիշա
  • Սեդի Սովերալ - Բեատրիքս
  • Էլիոթ Սալտ - Թերրա
  • Թեո Գրահամ - Դեյն
  • Ջեյքով Դուդման - Սեմ
  • Էվա Բիրթիսթլ - Վանեսա, Բլումի խորթ մայրը
  • Ջոշ Քոուդերի - Մայք, Բլումի խորթ հայրը

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Screen International-ին տրված հարցազրույցի ժամանակ Իջինիո Սթրաֆին առաջին անգամ ասել է, որ հույս ունի «Winx Club»-ի մասին հեռուստասերիալ ստեղծելու մասին[5]։ 2013 թվականին կայացած Ischia Global Fest-ի ժամանակ՝ Սթրաֆին հաստատել է, որ շարունակում է ծրագրեր մշակել. «Վինքսի մասին, մաշկից և արյունից ստեղծված հեռուստասերիալի մասին, որում կխաղան իրական դերասաններ։ Վաղ, թե ուշ այն իրական է դառնալու»[8]։ Միևնույն ժամանակ, Սթրաֆին աշխատել է անիմացիոն արտադրության վրա, այդպիսով իր ուշադրությունը կենտրոնացնելով հեռուստասերիալի ստեղծման վրա՝ հաջորդ տարիների ընթացքում[6]։ Ակումբ 57 հեռուստասերիալում պրոդյուսերական աշխատանքներ կատարելուց հետո[6], 2018 թվականի մարտին Սթրաֆին հայտարարել է «Վինքս Քլաբի» վերաբերյալ՝ պատանեկան հեռուստասերիալ արտադրության մասին[9]։

Քասթինգն սկսվել է 2019 թվականի օգոստոսին[10][11]։ Հեռուստասերիալի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայի Ուիքլոու քաղաքում՝ 2019 թվականի սեպտեմբերին[12]։ Բրայան Յանգը հանդես է եկել որպես հեռուստասերիալի շոուրաններ[12], իսկ որպես գործադիր պրոդյուսերներ հանդես են եկել Ջուդի Քոունիհանը, Քրիս Թայքերը և Իջինիո Սթրաֆին[13]։ Լիզա Ջեյմս Լարսոնը և Հաննա Քուինը հանդես են եկել որպես հեռուստասերիալի սցենարիստներ[1][12]։ Առաջին եթերաշրջանի նկարահանումների վայրը՝ Ashford Studios-ն է, որտեղ նկարահանվել է նաև «Վիկինգներ» հեռուստասերիալը[14]։ Գլխավոր դերի՝ Բլումի դերակատարման համար ընտրվել է Էբիգեյլ Քոուենը[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Cook, Laurence (2019 թ․ հոկտեմբերի 14). «Fate: The Winx Saga». Backstage.
  2. «Netflix young-adult series begins filming in Wicklow». Irish Examiner. 2019 թ․ սեպտեմբերի 17.
  3. 3,0 3,1 Lloyd, Brian (2019 թ․ սեպտեմբերի 17). «Netflix's latest TV series, 'Fate: The Winx Saga', is now filming in Ireland». Entertainment.ie.
  4. «Netflix announce Vikings spin-off series which will be filmed in Ashford, Co. Wicklow». Irish Mirror. 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  5. 5,0 5,1 Goodridge, Mike (2011 թ․ մայիսի 13). «Paramount strikes deal for Rainbow's Not Born To Be Gladiators». Screen International.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «TV Kids: Iginio Straffi». Worldscreen. 2019 թ․ մայիսի 22.
  7. «Live-Action 'Winx Club' Series In Pre-Production At Netflix, Brian Young Set As Showrunner (EXCLUSIVE)». 2019 թ․ հուլիսի 31.
  8. «Il papà delle Winx». Il Giornale di Vicenza (Italian). 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Petski, Denise (2018 թ․ մարտի 14). «"Winx Club": Netflix Adapting Italian Animated Franchise As YA Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  10. Kinsella, Rudi (2019 թ․ օգոստոսի 15). «There's an open casting call for young adults and teenagers to appear in a new Netflix series». Joe.
  11. Doyle, Liam (2019 թ․ օգոստոսի 14). «Open casting call for new fantasy Netflix series». Wicklow News. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Netflix young adult series Fate: The Winx Saga begins filming in Ireland». RTÉ. 2019 թ․ սեպտեմբերի 17.
  13. 13,0 13,1 Petski, Denise (2019 թ․ սեպտեմբերի 17). «'Fate: The Winx Saga': Abigail Cowen To Lead Ensemble Cast Of Netflix YA Series». Deadline Hollywood.
  14. «On-demand giant commissions new version of TV saga made in Ashford Studios». Irish Times. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.