Ձողացատկի աստղեր
Ձողացատկի աստղեր-ը՝ Pole Vault Stars-ը ձողացատկի ամենամյա մրցություն էր, որը սովորաբար անց էր կացվում փետրվարին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Դրուժբա մարզապալատում[1]։ Մարզական այդ միջոցառումը հիմնադրվել է 1990 թվականին, Դոնեցկ քաղաքում մեծացած նշանավոր թեթևաթլետ, ձողացատկի համաշխարհային բազմաթիվ ռեկորդների հեղինակ Սերգեյ Բուբկայի կողմից[2][3][4]։ Բուբկան իր երևելի մարզական կարիերան ավարտեց 2001 թվականին անցկացված Pole Vault Stars մրցման շրջանակում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցառման պատմությունը սկսվում է 1990 թվականից, երբ Բուբկան ձողացատկի մարզադահլիճային մրցումների համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 6,05: մ. Նա հետագայում սահմանեց ևս երկու մարզադահլիճային համաշխարհային ռեկորդ. նախ՝ 611 մետր՝ 1991 թվականին և այնուհետև 6,15 մետր՝ 1993 թվականին[5]։ Ընդ որում՝ նրա այդ վերջին ռեկորդը պահպանվեց 21 տարի և միայն 2014 թվականին Ռենո Լավիլենիին հաջողվեց 1 սանտիմետրով գերազանցել-բարելավել այն։ Ռուս մարզուհի Ելենա Իսինբաևան շարունակեց մարզական այս միջոցառման ռեկորդային ավանդույթները՝ սահմանելով երկու համաշխարհային ռեկորդ՝ դոնեցկյան մրցասպարեզում 2004 թվականին տեղի ունեցած իր առաջին մրցելույթներով[6]։ Եվ հետագայում՝ 2004-ից 2009 թվականներին Pole Vault Stars-ի մրցումներում նա ամեն տարի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել[7][8]։ Ընդ որում՝ 2009 թվականի մրցումներում երկու անգամ է գերազանցել կանանց համաշխարհային ռեկորդը[9]։
Միջոցառման երկարամյա տիտղոսային հովանավորն էր Zepter International-ը։ Մրցումների ներկայիս կոմերցիոն գործընկերը՝ Samsung-ը, տիտղոսային հովանավորն է 2011 թվականից[10][11]։
2014 թվականի մրցումներից օրեր անց, որտեղ Լավիլենին սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ, Դոնեցկ քաղաքը դարձավ Դոնբասում ծայր առած պատերազմի էպիկենտրոնը։ Շարունակվող պատերազմական իրադրության պատճառով Pole Vault Stars-ի հետագա մրցումները չեղարկվեցին։ 2015 թվականին Դոնեցկից Կիև տեղափոխված միջոցառումը ևս վերջին պահին չեղարկվեց։ Դրանից հետո՝ 2016 թվականին Լավիլենին համագործակցեց Բուբկայի հետ՝ մեկնարկելու Pole Vault Stars-ի իրավահաջորդ նոր մրցաշարը, որը կոչվում է All Star Perche և անց է կացվում Ֆրանսիայում։
Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանալի: Meeting record
Տարին | Տղամարդկանց մրցումների հաղթող | Ցուցանիշը (մ) | Կանանց մրցումների հաղթող | Ցուցանիշը (մ) |
---|---|---|---|---|
1990 | Սերգեյ Բուբկա (UKR) | 6.05 | ||
1991 | Սերգեյ Բուբկա (UKR) | 6.11 | ||
1993 | Սերգեյ Բուբկա (UKR) | 6.15 | ||
2004 | Ջուզեպե Ջիբիլիսկո (ITA) | 5.82 | Ելենա Իսինբաևա | 4.83 |
2005 | Դերեկ Մայլս (USA) | 5.85 | Ելենա Իսինբաևա | 4.87 |
2006 | |Պաուլ Բուրգես | 5.80 | Ելենա Իսինբաևա | 4.91 |
2007 | |Պաուլ Բուրգես | 5.80 | Ելենա Իսինբաևա | 4.93 |
2008 | Մաքսիմ Մազուրիկ (UKR) | 5.81 | Ելենա Իսինբաևա | 4.95 |
2009 | |Սթիվ Հուքեր | 5.92 | Ելենա Իսինբաևա | 5.00 |
2010 | Պժեմիսլավ Չերվինսկի (POL) | 5.82 | Ելենա Իսինբաևա | 4.85 |
2011 | Ռենո Լավիլենի (FRA) | 5.93 | Ելենա Իսինբաևա | 4.85 |
2012 | Ռենո Լավիլենի (FRA) | 5.82 | Յիրժինա Պտաչնիկովա (CZE) | 4.70 |
2013 | Ռենո Լավիլենի (FRA) | 5.85 | Յարիսլի Սիլվա | 4.76 |
2014 | Ռենո Լավիլենի (FRA) | 6.16 | Ֆաբիանա Մուրեր | 4.62 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ramsak, Bob (2006-02-12). Isinbayeva 4.91 World Indoor record in Donestsk - Updated. IAAF. Retrieved on 2011-02-12.
- ↑ Biography Արխիվացված 2011-04-15 Wayback Machine. Sergey Bubka. Retrieved on 2011-02-12.
- ↑ Ramsak, Bob (2005-02-11). Donetsk prepares annual welcome for high flying stars - PREVIEW. IAAF. Retrieved on 2011-02-12.
- ↑ POLE VAULT STARS; Bubka Can't Improve on Record. New York Times (1998-01-26). Retrieved on 2011-02-12.
- ↑ Athletics: Much maligned mercenary who never fails to entertain. The Independent. Retrieved on 2011-02-12.
- ↑ Isinbayeva sets new World record of 4.83m - updated report with full results and quotes. IAAF (2004-02-15). Retrieved on 2011-02-12.
- ↑ Ramsak, Bob (2010-03-07). Isinbayeva clears 4.85m in Donetsk, Czerwinski improves to 5.82m. IAAF. Retrieved on 2011-02-12.
- ↑ Ramsak, Bob (2005-02-13). Isinbayeva is immediately up, up and away to a new season and a new World Indoor record!. IAAF. Retrieved on 2011-02-12.
- ↑ Isinbayeva debuts with 5.00m World indoor record in Donetsk! - UPDATED. IAAF (2009-02-15). Retrieved on 2011-02-12.
- ↑ Zepter - Pole Vault Stars. All-Russia Athletics Federation (2010). Retrieved on 2011-02-12.
- ↑ Isinbayeva and Lavillenie improve their World season leads in Donetsk. IAAF (2011-02-12). Retrieved on 2011-02-12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Բուբկայի պաշտոնական կայք Արխիվացված 2017-08-10 Wayback Machine 2017-08-10 </link>
- Պրոֆիլը European Athletic s- ից