Ձմռան քամիները
Ձմռան քամիները The Winds of Winter | |
---|---|
Հեղինակ | Ջորջ Մարտին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենտեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Շարք | Սառույցի և կրակի երգ |
Նախորդ | Պար վիշապների հետ |
Հաջորդ | Երազանք գարնան մասին |
Հրատարակում(ներ) | ԱՄՆ Bantam Spectra Միացյալ Թագավորություն Voyager Books Ռուսաստան АСТ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Bantam Spectra, HarperCollins և ԱՍՏ |
Կայք | georgerrmartin.com/excerpt-from-the-winds-of-winter/(անգլ.) |
Ձմռան քամիները (անգլ.՝ The Winds of Winter), ֆենտեզի ժանր վեպ, ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» սագայի վեցերորդ մասը, շարքում նախավերջինը։ Գիրքը թողարկվել է 2020 թվականի օգոստոս ամսին[1][2]։
Գրքի հետ կապված կլինեն «Գահերի խաղ» հեռուստասերիալի վեցերորդ և յոթերորդ եթերաշրջանները[3][4]։ Պատճառը նրանում է, որ գրքի և սերիալի սյուժեներում լուրջ անհամապատասխանությունները միգուցե նաև ուրիշ դասավորություն ունեն Վինտերֆելի կռվում[5], որը իր հերթին ստեղծում է երկու տարբեր սյուժեներ[6]։ Հարկ է նշել, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալում, նամանավանդ հինգերորդ եթերաշրջանում, մահանում են մի քանի հերոսներ, ովքեր դեռ ապրում են Ջորջ Մարտինի «Ձմռան քամիները» գրքում[7][8]։
Ջորջ Մարտինը համոզված է, որ վեցերորդ գիրքը կհրատարակվի սերիալի յոթերորդ եթերաշրջանի պրեմիերային զուգընթաց[9]։ Հետևաբար, գիրքը հրատարակվել է 2017 թվականի ապրիլին[10][11][12]։
Ստեղծում և հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մայիսի 29-ին Ջորջ Մարտինի խմբագիր Աննա Գրոելը գրքի թողարկման մասին ասաց, որ նա միայն կարող է հավաստիացնել, որ Ջորջի առջև դժվարին առաջադրանք է դրված և նրանք հուսով են, որ գիրքը շուտով կհրատարակվի[13][14]։
2014 թվականի հուլիսին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ չի լինի սերիալի հինգերորդ եթերաշրջանի սցենարիստը, քանի որ նա պետք է կենտրոնանար «Ձմռան քամիները» գրքի վրա[15]։
HarperCollins անգլերեն հրատարակչության Մարտինի գրքերի խմբագիր Ջեյն Ջոնսոնը 2014 թվականի մարտին The Guardian-ի հատ հարցազրույցում ասել է, որ գիրքը դեռ պլանավորված թողարկման օր չունի։ Ավելի ուշ նա անվանեց հրատարակման ժամանակի մասին լուրերը զուտ ցանկություն[16][17]։
2014 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջ Մարտինը հայտնեց «Ձմռան քամիները» գրքի աշխատանքների մասին՝ «Ես դեռ գրքի մեջտեղում եմ, ուստի ունեմ ժամանակ գրելու դրվագներ, որտեղ նրանք կմահանան»[18]։
2015 թվականի հունվարին Ջոնսոնը հայտնեց, որ 2015 թվականին վեցերորդ գիրքը չի հրատարակվելու։ Տարվա առաջին կեսին Մարտինը ավարտել էր գրքի 2/3-րդ մասի դասավորությունը։ Գրքի թողարկման մոտավոր թվականը 2016-ն է[19]։ Սակայն այս տարբերակը դառնում է քիչ հավատալի[20]։
2015 թվականի ապրիլին Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում Ջորջ Մարտինը հայտարարեց, որ ցանկանում է ավարտել գիրքը «Գահերի խաղ» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի սկզբի հետ զուգընթաց[21]։
2015 թվականի սեպտեմբերի 9-ին իսպանացի խմբագիր Ալեջո Կուերվոն հայտարարեց, որ «Ձմռան քամիները» գիրքը հաստատ կհրատարակվի 2016 թվականին[22]։
2015 թվականի սեպտեմբերի վերջին Ջորջ Մարտինը հարցազրույցի ժամանակ նշեց, որ դեռ գրում է գիրքը[23][24]։
2016 թվականի հունվարին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ չի կարողանում ավարտել գիրքը վեցերորդ եթերաշրջանի սկսման հետ զուգընթաց[25]։ Այդ կերպ վեցերորդ եթերաշրջանը առաջ է անցնում գրքի սյուժեին[26]։ «Ձմռան քամիները» գիրքը կարող է լավագույն դեպքում հրատարակվել 2016 թվականի հուլիսին՝ վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո և յոթերորդի սկսման հետ զուգընթաց[27]։
2016 թվականի հունվարի վերջին Ջորջ Մարտինը քննարկեց յոթերորդ եթերաշրջանը սերիալի ստեղծողների հետ[28]։ Յոթերորդ եթերաշրջանների սցենարների վրա աշխատանքները տեղի են ունենում հունվարից մայիս ժամանակահատվածում ներառյալ[29]։ 2016 թվականի փետրվարին Դեյվիդ Բենիոֆը և Դենիել Վայսը հաստատեցին, որ յոթերորդ եթերաշրջանի վրա կատարվելիք աշխատանքներն սկսվել են՝ չնայելով նրան որ սերիալը դեռ չի հասել յոթերորդ եթերաշրջանին[30]։
2016 թվականի փետրվարի 12-ին Ջորջ Մարտինը իր բլոգում գրեց, որ չի լինի յոթերորդ եթերաշրջանի տասից մեկ սերիայի սցենարիստը։ Մարտինը նաև ասեց, որ չի գրի սցենարներ այնքան ժամանակ մինչ չավարտի «Ձմռան քամիները» գիրքը[31][32]։
2016 թվականի փետրվարի 19-ին Ջորջ Մարտինը հայտնեց, որ վեցերորդ գրքի առարկան չի օգտագործվի սերիալի վերջին եթերաշրջանում[33]։
Ջորջ Մարտինը կարող է հրատարակել «Ձմռան քամիներըի» ևս մեկ գլուխ վեցերորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո։ Նա նաև ասեց, որ թողարկված գլուխները կլինեն վեցերորդ գրքում փոփոխված տեսքով[34]։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նախորդ գրքերում գիրքը պատմվում է երրորդ դեմքից, տարբեր հերոսների տեսակետներից, և կան նաև մի քանի չհատվող սյուժետային գծեր։
- Գիրքը համարվում է չորրորդ գրքի՝ «Անգղների խրախճանք»-ի հաջորդողը, քանի որ հինգերորդ՝ «Պար վիշապների հետ» գրքում բացակայում են Սանսա Ստարկը ու Էյրոն Գրեյջոյը։ Հինգերորդ վեպում ի հայտ են գալիս Բրիեննա Տարտը, Սեմվել Տարլին և Արիաննա Մարտելը, բայց ոչ որպես գլխավոր հերոսներ[35], այլ որպես երկրորդական հերոսներ։ Ի սկզբանե այս հերոսների գլուխները պետք է լինեին «Պար վիշապների հետ» գրքում, սակայն ավելի ուշ դրանք տեղափոխվեցին վեցերորդ գիրք՝ «Ձմռան քամիները»։
- Գրքում տեղ գտած իրադարձությունները սկսվում են քլիֆհենգերների ավարտով՝ կռիվ Միերինում, պատերազմ Վինտերֆելում, մենամարտ Թագավորական Գավանում, որից կախված է թագուհի-ռեգենտի ճակատագիրը։ Ջորջ Մարտինը նաև հայտնել է, որ գրքում ետ կգան Ուրիշները։
Երազանք գարնան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Ջորջ Մարտինը պատմեց այն բանի մասին, որ չի հասցնում գրել իր վերջին՝ «Երազանք գարնան մասին» գիրքը՝ «Գահերի խաղ» հեռուստասերիալի 8-րդ՝ վերջին, եթերաշրջանի թողարկման հետ մեկտեղ[36][37]։
2015 թվականի հուլիսին հեռուստասերիալի պրոդյուսեր Մայքլ Լոմբարդոն հայտնեց, որ սերիալը կավարտվի 8-րդ եթերաշրջանով[38][39]։ Պրոդյուսերը հուսով են, որ Մարտինը կհասցնի ավարտել «Երազանք գարնան մասին» վերջին գիրքը մինչև 2018 թվականը[40]։
2015 թվականի օգոստոսին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ շուտով էլ չի գրի ոչ մի սցենար՝ «Սառույցի և կրակի երգ» շարքը ավարտին հասցնելու համար[41]։
Ինչպես «Պար վիշապների հետ» գրքի որոշ գլուխներ տեղափախվեցին «Ձմռան քամիները» գիրք, այնպես էլ որոշ գլուխներ այս գրքից կտեղափոխվեն «Երազանք գարնան մասին» գիրք[42]։
2016 թվականի մարտի 9-ին Ջորջ Մարտինը իր Կենդանի Ամսագրում գրել է, որ եթե հեռուստասերիալը 10 եթերաշրջանի հասնի, ապա նա կհասցնի ավարտին հասցնել վերջին գիրքը՝ 2020 թվականին[43][44][45]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hickey, Walt. «Predicting When 'Game of Thrones' Author George R. R. Martin Will Come Out With His Next Book». Fivethirtyeight.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Ingraham, Christopher (2014 թ․ հունիսի 16). «Predict when George R.R. Martin will finish 'Game of Thrones', using the magic of geometry». The Washington Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Догонит ли сериал книги, и чем это чревато? [+ мнение HBO и создателей сериала]
- ↑ ‘The Winds of Winter’ Will Likely Detail Plotlines for Season 6 and Season 7 of ‘Game of Thrones’
- ↑ Письмо бастарду
- ↑ «ИГРА ПРЕСТОЛОВ»: РАСКРЫТА СУДЬБА СТАННИСА БАРАТЕОНА
- ↑ «Small Council: What character is involved in George R.R. Martin's new 'Winds of Winter' twist?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ What dead character do fans think will play into the new ‘Winds of Winter’ plot twist?
- ↑ EW interview: George R.R. Martin talks 'A Dance With Dragons'
- ↑ WINDS OF WINTER RUMORED TO RELEASE ON APRIL 2017, HOWEVER, WAITING FOR 2017 IS NOT AN OPTION!
- ↑ http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
- ↑ (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
- ↑ Groell, Anne (2014 թ․ մայիսի 29). «Q & A with George R.R. Martin Editor, Anne Groell». Twitter. Վերցված է 21 Ապրիլ 2024-ին.
- ↑ George RR Martin releases new chapter of The Winds of Winter
- ↑ George R.R. Martin Will Sit out Season Five of Game of Thrones to Finish Up His Next Book
- ↑ Ветра зимы
- ↑ http://www.telegraph.co.uk/culture/tvandradio/game-of-thrones/11381556/Game-of-Thrones-no-new-George-RR-Martin-book-for-2015.html Game of Thrones: no new George RR Martin book for 2015
- ↑ Джордж Мартин работает над «серединой» Ветров зимы
- ↑ Догонит ли сериал книги, и чем это чревато? + мнение HBO и создателей сериала
- ↑ Ветра зимы
- ↑ 'Game of Thrones' author George R.R. Martin determined to finish book by 2016 | EW.com
- ↑ «Possible publication news for The Winds of Winter». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ What Movie?: grrm
- ↑ Джордж Мартин опровергает слухи о разработке полнометражного фильма по «Игре престолов»
- ↑ Джордж Мартин о несбывшейся надежде закончить «Ветра зимы» в 2015 г. и спойлерах в сериале
- ↑ 'Game Of Thrones' Season 6 Needs To Resolve These 'ASOIAF' Book Cliffhangers
- ↑ Why Waiting Until 2017 For 'Winds Of Winter' Is Absolutely Not An Option
- ↑ 'The Winds Of Winter' Release Date & Update: George RR Martin's Book Nowhere Near Finished
- ↑ Blood Caffeine Sex Magic: How ‘Game of Thrones’ Gets Written
- ↑ Scriptnotes 235: The one with Jason Bateman and the GoT guys | A ton of useful information about screenwriting from screenwriter John August
- ↑ COLONY Is Coming
- ↑ 'Winds of Winter' Release Date, News: George R.R. Martin to Focus on Sixth ASOIAF Novel
- ↑ ‘Game of Thrones’ Season 6 Latest Trailer Teases Death of Many Characters!
- ↑ Джордж Мартин отвечает на вопросы в Not-a-Blog и на фестивале Mysticon
- ↑ ПОВ
- ↑ ‘The Winds of Winter’ Release Date Window Gets Shorter as ‘Game of Thrones’ Season 6 is Confirmed for April 2016 Premiere!
- ↑ George R.R. Martin Has a Detailed Plan For Keeping the Game of Thrones TV Show From Catching Up To Him
- ↑ Scott, Patrick (2014 թ․ ապրիլի 6). «Game of Thrones: how does the TV series compare to the books?». The Guardian. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Game of Thrones (TV series)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ Восемь или больше
- ↑ Джордж Мартин о финале, новых сценариях, сожалениях и сюжетных поворотах
- ↑ Джордж Мартин на фестивале Bubonicon 2015: краткий отчет и тень недовольства сериалом
- ↑ Season 6 Is Coming
- ↑ Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
- ↑ «'Winds of Winter' Released After 'Game of Thrones' Season 10?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |