Ձայնագրման լեյբլների մեծ եռյակ
Համաշխարհային երաժշտական շուկայում գերիշխող են երեք հիմնական ձայնագրման լեյբլները։ Այդ երեք ընկերությունները կառավարում են համաշխարհային երաժշտական շուկայի ավելի քան 70%–ը և ԱՄՆ–ի երաժշտական շուկայի 85%–ը, այդպիսով դարձնելով երաժշտական շուկան օլիգոպոլիայի օրինակ․
Երկիր | Անվանում | Տոկոսադրույք |
---|---|---|
Ֆրանսիա | Universal Music Group | 38,9 % |
Ճապոնիա |
Sony Music Entertainment | 21,5 % |
Warner Music Group | 11,3 % |
Մինչև 2012 թվական առաջնորդ լեյբլների ցանկում եղել է նաև EMI Group ընկերությունը (Մեծ Բրիտանիա)։ 2011 թվականին EMI ձայնագրման սեկտորի սեփականատեր է դարձել Vivendi կոնցեռնը, որը ուժե Universal Music Group–ի սեփականատարն էր, իսկ հրատարակական հզորությունները գնել է Sony ընկերությունը[1]։ Այսպիսով, «Մեծ Քառյակը» դարձել է «Մեծ Եռյակ»[2]։
Շուկայի ընդհանուր ծավալը գնահատվում է 30–40 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ RIAA՝ 40 միլիարդ և ըստ IFPI՝ 32 միլիարդ)[3]։ Տարվա արտադրության ընդհանուր վաճառքների քանակը (կոմպակտ սկավառակների, MP3, տեսահոլովակների) 2004 թվականին կազմել է մոտ 3 միլիարդ օրինակ (1918 թվականին գռամսկավառակների համաշխարհային վաճառքները գնահատվում էին մոտ 100 միլիոն օրինակներով)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dan Walker Smith. (2011 թ․ նոյեմբերի 14). «Universal and Sony Buy EMI for $4.1 Billion». AdWeek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «How the Big Four Record Labels Became the Big Three». The Balance. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Press Room - Marketing Data». 2004 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք խոշորագոււն լեյբլների պատմություն․ գռամսկավառակաների վաճառքից մինրև համացանցային շրջան». vc.ru (ռուսերեն). 2016 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.