Ձայնագրման լեյբլների մեծ եռյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային երաժշտական շուկայում գերիշխող են երեք հիմնական ձայնագրման լեյբլները։ Այդ երեք ընկերությունները կառավարում են համաշխարհային երաժշտական շուկայի ավելի քան 70%–ը և ԱՄՆ–ի երաժշտական շուկայի 85%–ը, այդպիսով դարձնելով երաժշտական շուկան օլիգոպոլիայի օրինակ․

Երկիր Անվանում Տոկոսադրույք
Ֆրանսիա Ֆրանսիա Universal Music Group 38,9 %
ԱՄՆ-ի դրոշ
Ճապոնիա Ճապոնիա
Sony Music Entertainment 21,5 %
ԱՄՆ-ի դրոշ Warner Music Group 11,3 %

Մինչև 2012 թվական առաջնորդ լեյբլների ցանկում եղել է նաև EMI Group ընկերությունը (Մեծ Բրիտանիա)։ 2011 թվականին EMI ձայնագրման սեկտորի սեփականատեր է դարձել Vivendi կոնցեռնը, որը ուժե Universal Music Group–ի սեփականատարն էր, իսկ հրատարակական հզորությունները գնել է Sony ընկերությունը[1]։ Այսպիսով, «Մեծ Քառյակը» դարձել է «Մեծ Եռյակ»[2]։

Շուկայի ընդհանուր ծավալը գնահատվում է 30–40 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ RIAA՝ 40 միլիարդ և ըստ IFPI՝ 32 միլիարդ)[3]։ Տարվա արտադրության ընդհանուր վաճառքների քանակը (կոմպակտ սկավառակների, MP3, տեսահոլովակների) 2004 թվականին կազմել է մոտ 3 միլիարդ օրինակ (1918 թվականին գռամսկավառակների համաշխարհային վաճառքները գնահատվում էին մոտ 100 միլիոն օրինակներով)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dan Walker Smith. (2011 թ․ նոյեմբերի 14). «Universal and Sony Buy EMI for $4.1 Billion». AdWeek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «How the Big Four Record Labels Became the Big Three». The Balance. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Press Room - Marketing Data». 2004 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]