Հրաշագործի գլխարկը
Հրաշագործի գլխարկը շվեդ.՝ Trollkarlens hatt | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Ժանր | հեքիաթ և մանկական վեպ |
Հորինված երկիր | Mumindalen? |
Շարքի մասն է | Mumintrollen? |
Երկիր | Ֆինլանդիա |
Շարք | Mumintrollen? |
Պրիկվել | Kometen kommer? |
Սիկվել | Muminpappans memoarer? |
Թվական | 1948 |
Հրաշագործի գլխարկը (շվեդ.՝ Trollkarlens hatt), մանկական հեքիաթ, որը գրել է շվեդախոս ֆինլանդացի գրող Տուվե Յանսոնը։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին։ Անգլերեն թարգմանությամբ 1950 թվականին լույս է տեսել Մեծ Բրիտանիայում, 1951 թվականին՝ ԱՄՆ-ում[1]։
Առաջին շարքը հրատարակվել է «Schildts» ֆիննական հրատարակչությունում, քանի որ անցյալ երկու շարքերի շվեդ հրատարակիչը դադարել է համագործակցել Յանսոնի հետ` մյուս գրքերի առևտրային ձախողման պատճառով։ Եվ հենց այդ մասն է դարձել գրողի գրական առաջընթացը` ստանալով դրական քննադատություններ ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ` Ֆինլանդիայում, և արդյունքում գիրքը նրան համաշխարհային հռչակ է բերել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլուխ 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ գարնանը առավոտյան Մումի-տրոլլը և իր ընկերները հրաշագործի գլխարկ են գտնում։ Նրանք գլխարկը իրենց հետ տուն են բերում, բայց նրանք չէին էլ պատկերացնում, թե ինչ է կատարվելու։ Մումի-հայրիկը դնում է գլխարը, բայց այն նրա համար մեծ է լինում, և բացի այդ, գլխի ցավ է առաջացնում։ Այդ պատճառով տնեցիները որոշում են գլխարկն օգտագործել որպես թղթի զամբյուղ։
Մումի-տրոլլները ուտում են ձու, իսկ կեղևը գցում են հրաշագործի գլխարկի մեջ։ Կեղևը վերածվում է փոքր կառավարվող ամպի, կիպ` ինչես բամբակը, որոնց վրա նստելով կարելի է թռչել երկնքում։
Բացի այդ, Հմելը (որն այդ ժամանակ հավաքել էր աշխարհի բոլոր նամականիշները և այդպես կորցրել իր հետաքրքրությունը սիրած զբաղմունքի` ֆիլատելիայի հանդեպ) նոր հոբբի էր ձեռք բերել` սկսում է հավաքել աշխարհի ամնեալավ հերբարիումը։
Գլուխ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ վատ եղանակի պատճառով Մումի-տրոլլը և իր ընկերները մնում են տանը և սկսում պահմտոցի խաղալ։ Մումի-Տրոլլը թաքնվում է գլխարկի տակ և վերածվում է տգեղ հրեշի։ Նա իր հին տեսքին է վերադառնում այն ժամանակ, երբ Մումի-մայրիկը ընդունում է, որ նա իր որդին է։ Հասկանալով գլխարկի առանձնահատկությունները` Մումի-տրոլլը որոշում է վրեժ լուծել մրջյուն առյուծից, նրան ինչ-որ բան դարձնելով գլխարկի օգնությամբ։ Երբ մրջյուն առյուծը ընկնում է գլխարկի մեջ, վերածվում է փոքր ոզնու։ Մումի-մայրիկը և Մումի-հայրիկը իմանալով այդ մասին, որոշում են ազատվել դրանից` այն գցելով գետը։ Սակայն Սնուսմումրիկը և Մումի-տրոլլը գիշերը գաղտնի դուրս են գալիս տնից, գտնում գլխարկը և թաքցնում են այն Սնիֆֆի քարանձավում։
Գլուխ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշկառնետը հոգնել էր խելագար Մումի-ընտանիքից և որոշում է տեղափոխվել քարանձավում ապրելու։ Այնտեղ նա դնում է իր դնովի ճանկերը գլխարկի մեջ, որտեղ այն վերածվում է ինչ-որ բանի (հեղինակը չի ասում, թե կոնկրետ ինչի է վերածվում, թողելով դա ընթերցողի հայեցողությանը), և երբ Մումի-տրոլլի ընտանիքը գալիս է ափ` նրա նոր տան մոտ, որպեսզի նրան ուտելիք տանեն, գտնում է Մշկառնետին հիստերիկ վիճակում, իսկ գլխարկից գաղտնի էակը անհետացել էր։ Սակայն ափին նրանք գտնում են մի նավակ, որի անունը դնում են «Արկածներ»։ Նավակով նրանք գնում են ճանապահորդության դեպի Հատիֆնատի կղզի։
Կղզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմուլը, որը հիմա դարձել էր եռանդուն բուսաբան, ընկնում է հատիֆանտների շրջափակման մեջ, բայց Սնուսմումրիկը կարողանում է նրան օգնել։ Որոշելով պատժել հատիֆնատներին` վերցնում է իր հետ նրանց բարոմետրը։ Բարոմետրը ցույց է տալիս, որ ուժեղ տորնադո է մոտենում, և բոլորը վրաններ են սարքում, որպեսզի պաշտպանվեն վատ եղանակից։
Գլուխ 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերը հատիֆնատները ներխուժում են վրան, որպեսզի գտնեն իրենց բարոմետրը։ Իրարանցում է սկսվում, վրանը շրջվում է, և գիշերվա մնացած մասը բոլորն անց են կացնում բաց երկնքի տակ։ Մյուս օրը բոլորը սկսում են փնտրել ափի մոտակայքում իրենց իրերը, որոնք գցել էին ծովը քամու ժամանակ, և հետաքրքիր բաներ են գտնում։ Սնիֆը գտնում է խցանի գոտի, Սնորկը` ոսկե հանածոներ, Ֆրյոկեն Սնորկը` փայտե թագուհի (կերպարանք, որը զարդարում է նավի քիթը), իսկ Մումի-տրոլլը` խորհրդավոր թալիսման, որը ալիքները բերել էին հեռավոր երկրներից։
Գլուխ 5
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի վերջերին Սնորկը, Մումի-տրոլլը, Սնուսմումրիկը, Սնիֆֆը, Հեմուլը և Ֆրեկեն Սնորկը շոգ եղնաակի պատճառով բնակվում են քարանձավում (հենց այստեղ էլ Սնուսմումրիկը պատմում է ընկերներին հրաշագործի, գլխարկի մասին, որը նրանք գտել են, և այն մասին, որ այդ հրաշագործի երազանքն էր գտնել Թագուհու սուտակը)։ Նրանց բացակայության ժամանակ Մումի-մայրիկը մաքրում է անձավը և առանց իմանալու Հեմուլի հերբարիումը գցում է գլխարկի մեջ։ Անձավում մտածում են ձուկ բռնել։ Սնորկը Մամելյուկ է բռնում։ Նրանք վերադառնում են տուն և տեսնում են, որ այնտեղ տրոպիկական ջունգլի է աճել։ Բոլորին, բացի Հեմուլից հաջողվում է բարձրանալ տուն։ Այնտեղ նրանք խաղում են այնքան, մինչև կախարդանքը վերանա։ Այդ ժամանակ Հեմուլը որոշում է տաքանալ, խարույկ է վառում և խորովում Մամելյուկը։
Գլուխ 6
[խմբագրել | խմբագրել կոդը]Մումի-դոլում հայտնվում են նոր կերպարներ` թափառական երկվորյակներ Տոֆսլան և Վիֆսլան։ Նրանք իրենց հետ բերում են մեծ ճամպրուկ, սակայն ոչ ոքի ցույց չէին տալիս դրա պարունակությունը։ Գիշերը Մումի-տուն է գալիս հրեշ` Մարրան, որը ցանկանում էր վերցնել և իմանալ, թե ինչ կա ճամպրուկում։ Սնորկը հետաքննություն է անց կացնում, հետաքննության շնորհիվ գտնում են Մորրային։ Մումի-մայրիկը գլխի է ընկնում փոխանակել կախարդական գլխարկը ճամպրուկի պարունակության հետ։ Մորրան համաձայնվում է, վերցնում է գլխարկը և գնում։
Գլուխ 7
[խմբագրել | խմբագրել կոդը]Մումի-դոլում աշուն է գալիս, և Սնուսմումրիկը լքում է ընկերներին` գնալով իր ամենամյա հարավային ճանապարհորդություններին։ Մումի-մայրիկը խնջույք է կազմակերպում իր պայուսակի հետ կապված, որը կորել էր և նորից գտնվել։ Խնջույքի ժամանակ Տոֆսլան և Վիֆսլան բացում են ճամպրուկը, դրա միջի պարունակությունը հայտնի է դառնում. դա Թագուհու Սուտակն էր, Երկրի ամենաարժեքավոր գանձը։ Հրաշագործը շատ տարիներ առաջ փնտրում էր այդ սուտակը, այդ ժամանակ Լուսնի վրա նայելով բոլոր խառնարանները` հույս ուներ գտնել Թաքավորական սուտակը։ Տեսնելով լուսնի փայլը, հրաշագործը միանգամից հասկանում է, թե որտեղից է այդ լույսը և սև հովազով իջնում է Մումի-դոլ։ Նա փորձում է Թագուհու սուտակը ստանալ Տոֆսլից և Վիֆսլից, բայց նրանք չէին ուզում տալ կամ վաճառել սուտակը։ Այդ ժամանակ հրաշագործը սկսում է Մումի-դոլի բոլոր բնակիչների ցանկությունները կատարել։ Տոֆսլան և Վիֆսլան որոշում են հրաշագործի համար ցանկություն պահել և ցանկանում են, որ հրաշագործն էլ ունենա Թագուհու սուտակից։
Ձայնային տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական հեքիաթ «Մումի-տրոլլ և Հրաշագործի գլխարկը» (2CD, 120 րոպե, թողարկվել է 2007 թվականին)։ (Երգի հեղինակ` Ի. Պրոզորով, կատարողներ` «Նեբասոլով» խումբ, Ալլա Չյովժիկի ձայնով, Բարի Բարմայելի հեքիաթները)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1983 թվականներին Սվերդլովսկյան կինոստուդիայում «Հրաշագործի գլխարկը» հեքիաթի մոտիվներով նկարահանվել է մուլտֆիլմերի երեք սերիա։ Սյուժեն կարճացվել է, բացակայում է Սնորկը, նրա մի քանի գործառույթները (օրինակ` դատավորի դերը), որոնք տրվել են Մումի-տրոլլին և Սնուսմուրիկին։ Բացակայում են նաև հատիֆնատների կղզու դրվագները և Մումի-տան` ջունգլիի վերածվելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Boel Westin. Tove Jansson: ord, bild, liv. Stockholm: Bonniers, 2007. Page 520. 978-91-0-011325-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաշագործի գլխարկը Արխիվացված 2007-09-03 Wayback Machine Մաքսիմ Մոշկովի գրադարանում
|