Հրանտ Պողոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Հրանտ Ռաֆիկի Պողոսյան (փետրվարի 1, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970-1975 թթ. սովորել և ավարտել էՄ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ։
- 1982 թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան (կիրառական մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի գծով) Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1976 թթ. - Մոսկվայի պետական համալսարանի ստաժոր-դասախոս։
- 1976-1991 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ասիստենտ, ապա՝ դոցենտ։
- 1987-1996 թթ. - Հյուրընկալվող պրոֆեսորի կարգավիճակով դասախոսել է Ճապոնիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։
- 1989-1991 թթ. - Երևանի Որակավորման բարձրացման միջոլորտային ինստիտուտի դոցենտ։
- 1991-2012 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր, մաթեմատիկայի և հաշվողական գիտությունների ամբիոնի վարիչ։
- 1992 թվականից - Ճապոնիայի բազմարժեք տրամաբանության գիտական միության հոգաբարձու։
- 2000-2011 թթ. - Միտակայի քաղաքապետարանի «Միջազգայնացման համայնքային կլոր սեղանի» կոմիտեի անդամ, ապա՝ համանախագահ։
- 2000 թվականից - Ճապոնիա-Հայաստան միության հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2001-2005 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բարձրագույն դպրոցի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան։
- 2004 թ. - Միտակայի միջազգային կապերի զարգացման ընկերության հոգաբարձու։
- 2004-2010 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ճապոնիայի հարցերով։
- 2007-2008 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան։
- 2008-2012 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բարձրագույն դպրոցի ղեկավար։
- 2010-2012 թթ. - Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդական։
- 2011-2012 թթ. - Global Leadership Studies-ի հիմնադիր տնօրեն։
- 2011 թվականից - Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձու։
- 2012 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]>։
- 2014 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2013)[3]
- Պարգևատրվել է պատվոգրերով մասնագիտական և հասարակական գործունեության համար։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Հրանտ Պողոսյան 8 մայիսի 2012 - 16 փետրվարի 2021 |
Հաջորդող Արեգ Հովհաննիսյան |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Հրանտ Պողոսյան 21 հունվարի 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- ՄՊՀ շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող անձինք