Հրայր Ավետիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Հրայր Համլետի Ավետիսյան (փետրվարի 18, 1971, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրային Հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկական դիզայնի բաժինը։
- 1998 թվականից Ստեփանակերտի մամուլի ակումբի վարչության անդամ է։
- 1991 թվականի դեկտեմբերից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։
- 1996 թվականին աշխատանքի է անցել Հրազդանի հեռուստատեսությունում, ինչպես նաև մասնակցել է Internews-ի կազմակերպած օպերատորական և ռեժիսորական որակավորման դասընթացներին։
- 1996 թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում։
- 1996-1999 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր։
- 2000 թվականից Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր։
- 1999-2000 թվականներին Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ։
Ռեժիսորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է «Ցավ», «Գթասրտության ժամանակը», «Սպասում», «Սպասեցեք մեզ», «Քաղաք», «Գանձասար», «Կար-չկար մի տղա», «Հպարտություն, որի անունն է Արցախ», «Թերթելով պատմության էջերը», «Ինքնահաստատում», «88-ի արձագանքները» և այլ ֆիլմերի ռեժիսորը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 և 2008 թվականներին արժանացել է ԼՂՀ կառավարության «Եղիշեի» անվան ամենամյա մրցանակին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.