Հրայր Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 18, 1971(1971-02-18) (53 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունռեժիսոր

Հրայր Համլետի Ավետիսյան (փետրվարի 18, 1971(1971-02-18), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրային Հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկական դիզայնի բաժինը։
  • 1998 թվականից Ստեփանակերտի մամուլի ակումբի վարչության անդամ է։
  • 1991 թվականի դեկտեմբերից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։
  • 1996 թվականին աշխատանքի է անցել Հրազդանի հեռուստատեսությունում, ինչպես նաև մասնակցել է Internews-ի կազմակերպած օպերատորական և ռեժիսորական որակավորման դասընթացներին։
  • 1996 թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում։
  • 1996-1999 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր։
  • 2000 թվականից Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր։
  • 1999-2000 թվականներին Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ։

Ռեժիսորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է «Ցավ», «Գթասրտության ժամանակը», «Սպասում», «Սպասեցեք մեզ», «Քաղաք», «Գանձասար», «Կար-չկար մի տղա», «Հպարտություն, որի անունն է Արցախ», «Թերթելով պատմության էջերը», «Ինքնահաստատում», «88-ի արձագանքները» և այլ ֆիլմերի ռեժիսորը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 և 2008 թվականներին արժանացել է ԼՂՀ կառավարության «Եղիշեի» անվան ամենամյա մրցանակին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.