Jump to content

Հվան Ին Յոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հվան Ին Յոպ
կորեերեն՝ 황인엽
Ծնվել էհունվարի 19, 1991(1991-01-19) (33 տարեկան)
ԾննդավայրUijeongbu, Գյոնգի, Հարավային Կորեա
ԿրթությունPhilippine Women's University?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան
ԸնտրանիWhy Her? և Իրական գեղեցկություն

Հվան Ին Յոպ (կորեերեն՝ 황인엽 հունվարի 19, 1991(1991-01-19), Uijeongbu, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Հայտնիություն է ձեռք բերել «Իրական գեղեցկություն» դորամայի շնորհիվ, որտեղ խաղացել է Հան Սո Ջունի դերը (2020)։

Հվան Ին Յոպը ծնվել է 1991 թվականի հունվարի 19-ին Կյոնգիդոյի նահանգի Ըյջոնբուում։ Երկու եղբայրներից ավագն է։ Սովորել է Ֆիլիպիններում, Դավաոյի Nikkei Jin Kai-ի միջազգային դպրոցում։ 2012 թվականին ստացել է հագուստի մոդելավորման բակալավրի աստիճան Դավաոյի կանանց համալսարանում[1].: Նրա անգլիական անունը Ռայան Լեոն է։ Հաղորդվում է, որ Հվանն արդեն ավարտել է պարտադիր զինվորական ծառայությունը։ Նա դավանում է բողոքականություն:

Իր կարիերան սկսել է որպես մոդել YG KPlus-ի հովանավորությամբ։ Այնուհետև Հվանը տեղափոխվեց SM Entertainment դուստր ձեռնարկություն։ KeyEast: Դերասանական առաջին ելույթը եղել է 2018 թվականին «Ինչու» դորամայում։ 2019 թվականին Հվան Ին Յոպը նաև հայտնվել է «Առաջին կուրսեցին» դորամայում և իր հեռուստատեսային առաջին ելույթը կատարել է «Նոկ Դուի հեքիաթը» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է երկրորդական դեր[2].:

2020 թվականին խաղացել է «Կրկին 18» դորամայում։ Հվան Ին Յոպը ստացավ իր առաջին գլխավոր դերը ստացել է «Իրական գեղեցկություն» դորամայում Մուն Գա Յանգի և Չհա Ին Ուի հետ։ Հվան Ին Յոպը «վատ տղայի»՝ Հան Սո Ջունի դերի շնորհիվ համաշխարհային հեռուստադիտողի կողմից ուշադրության արժանացավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «여신강림 극중배우 황인엽(한서준) 필리핀대학 졸업». 뉴스코리아 월드 (կորեերեն). 2021 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. «[브레이크뉴스] 신예 황인엽, '조선로코-녹두전' 캐스팅 확정..본격적인 배우 행보 시작». 브레이크뉴스. 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հվան Ին Յոպ» հոդվածին։