Jump to content

Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան և հուշահամալիր (Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան և հուշահամալիր
ադրբ.՝ Hüseyn Cavidin ev-muzeyi və xatirə kompleksi
Տեսակկենսագրական թանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան
ՎայրՆախիջևան
ՀասցեՆախիջևան, Ադրբեջան
Հիմնադրվել էհուլիսի 21, 1981
ՏնօրենԲախրուզ Ախունդով
Քարտեզ
Քարտեզ

Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան և հուշահամալիր (ադրբ.՝ Hüseyn Cavidin ev-muzeyi və xatirə kompleksi), Նախիջևան քաղաքում գտնվող թանգարան, որտեղ ծնվել է ադրբեջանցի բանաստեղծ և դրամատուրգ Հուսեյն Ջավիդը[1]։

Տուն-թանգարանը ստեղծվել է Ադրբեջանի կառավարության 1981 թվականի հուլիսի 21-ին «Հուսեյն Ջավիդի ծննդյան 100-ամյակի մասին» հրամանագրով։ Թանգարանի բացումը տեղի ունեցավ 1984 թվականի հունիսի 9-ին։ Թանգարանը երկար ժամանակ գործել է «Հուսեյն Ջավիդ տուն-թանգարան» անվան տակ։ 2015 թվականին թանգարանի անունը վերանվանվեց «Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան և հուշահամալիր»[2]։

Թանգարանի հիմնադրամում հավաքվել է 9200 ցուցանմուշ։ Նրանց թվում կան լուսանկարներ, որոնք արտացոլում են Հուսեյն Ջավիլի կյանքը և ստեղծագործությունը, նրա ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, 1926-ին տպագրված «Իբլիս» և 1934-ին տպագրված «Սայավուշ» աշխատանքների հազվագյուտ օրինակները, տարբեր հուշանվերներ և կենցաղային իրեր։ Թանգարանի ցուցահանդեսում ներկայացված Հուսեյն Ջավիի կյանքի Նախիջևան ժամանակաշրջանի մասին փաստաթղթերը, արժեքավոր ոսկերչական իրերի մեծ մասը գրողի դուստրերի `Թուրան Ջավիդի նվերներն են թանգարանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AMEA, Naxçıvan Ensiklopediyası, Bakı, 2002
  2. Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան-Նախիջևան