Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան
Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան ադրբ.՝ Cəfər Cabbarlının ev-muzeyi | |
---|---|
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Հասցե | Իսմայըլ Կ. փողոց, 44, Բաքու, Ադրբեջան[1] |
Հիմնադրված է | 1979 |
Տնօրեն | Գամար Սեյֆադդինկըզը |
Կայք | cabbarli.ev-muzeyi.az |
![]() | |
![]() |
Ջաֆար Ջաբարլու տուն-թանգարան (ադրբ.՝ Cəfər Cabbarlının ev-muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է ադրբեջանցի խորհրդային գրող, ադրբեջանական դրամատուրգիայում սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջաֆար Ջաբարլին[2];
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը որտեղ Ջ. Ջաբարլին ապրել է, ներկայումս գործում է որպես թանգարան[3]: Թանգարանը բացվել է 1982 թվականի մարտի 20-ին, բանաստեղծի 80-ամյակի կապակցությամբ: Թանգարանում պահվում են ավելի քան 10000 ցուցանմուշներ[4]:
Թանգարանը թողարկել է «Ես ազատ թռչուն եմ» ձայնասկավառակը, որը բաղկացած է բանաստեղծի բանաստեղծություններից: Միևնույն ժամանակ, Ջաֆար Ջաբարլիի մրցանակը ստեղծվել `Ջաբբարլի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և ներկայացվել է բազմաթիվ արվեստագետների:
Ցուցահանդեսային սենյակներում ցուցադրվում են գրողի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող փաստաթղթեր և լուսանկարներ, անձնական և իր ընտանիքի անձնական իրերը:
Ներկայումս թանգարանը ղեկավարում է Գամար Սեյֆադդինկըզը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան
- Նարիման Նարիմանովի տուն-թանգարան
- Մամեդ Սաիդ Օրդուբադիի տուն-թանգարան
- Սամեդ Վուրղունի տուն-թանգարան