Հորթուն
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Հորթուն | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արարատի |
Համայնք | Զանգակատուն[1] |
Ժամային գոտի | UTC+4 |
Հորթուն, լքված գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, գտնվում է Զանգակատուն գյուղից 4-5 կմ դեպի հյուսիս՝ համանուն ձորում, Արածո գետի վերին հոսանքում։
Այս տարածքի հնագույն բնակավայրերից է, թերևս ամենահինը։ Գյուղատեղիի տարածքում պահպանվում են կիսավեր եկեղեցին, խաչքարերով գերեզմանոցը, իսկ ավերակների մեջ հանդիպում են տարբեր մեծության ու ժամանակների գերեզմանաքարեր։ Ըստ պահպանված հուշարձանների թվագրության ՝ այն գոյություն է ունեցել 9-10-րդ դարերի ընթացքում։ Կիսավեր եկեղեցին գտնվում է քարաժայռի վրա։ Այն եղել է միանավ բազիլիկ կառույց։ Կիսավեր է, կանգուն է միայն հյուսիսային պատը[2]։ Գերեզմանոցի պահպանված քսան տապանաքարերի ու խաչքարերի ուսումնասիրությունից պարզվում է, որ թաղումներն այստեղ կատարվել են 9-11-րդ դարերում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Սամվել Հակոբյան «Արարատի մարզ», Երևան, 2010
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 254 — 992 էջ։