Արածոգետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արածո գետից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արածո (այլ կիրառումներ)
Արածոգետ
Բնութագիր
Երկարություն42 կիլոմետր
Ավազանի մակերես122,5 կմ²
Ջրի ծախս0,36 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՄժկատարի լեռներ
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԼանջառ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ
Աշխարհագրական տեղադրությունԱրածո

Արածոգետ, Դժոխաձոր, Չանախչի, Չանախճի, գետ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մժկատարի լեռների հարավային լանջերից՝ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը՝ 122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36 մ³/վ է (Զանգակատուն գյուղ), առավելագույնը՝ 8,64 մ³/վ (1988, ապրիլի 14)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 143 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։