Jump to content

Հովվի եկեղեցի (Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովվի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԿենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղա, Ջուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Փակված է2003
ԳմբեթՄեկ
ՇինանյութԿարմիր գույնի քար
Քարտեզ
Քարտեզ

Հովվի եկեղեցի (հայտնի է նաև Պոմբլոզի ժամ, Տավարածի եկեղեցի անուններով), հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքում[1][2]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[3]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվի եկեղեցին գտնվում էր քաղաքային գլխավոր քարավանատնից մոտավորապես 300 մետր հյուսիս-արևմուտք[1]։ Դիմացի ափին՝ Իրանի տարածքում, գտնվում է համանուն մատուռը։

Հովվի եկեղեցին կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[2]։ Եկեղեցու ներքին և արտաքին շարվածքներում ագուցված մի շարք խաչքարերի վիմագրություններից կարելի է ենթադրել, որ այն վերանորոգվել է 16-րդ դարում։ Խորհրդային ժամանակներում եկեղեցին դեռ կանգուն էր, երեսպատման քարերի ու խաչքարերի, ծածկի սալերի և այլ մասերի քարերի մի մասը թափված էին և կոտրատված[1]։

Ճարտարապետական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովվի եկեղեցին փոքր չափի, միակ մուտքով կենտրոնագմբեթ հուշարձան էր։ Ներսից խաչաձև էր, իսկ դրսից քառակուսուն մոտ հատակագծով։ Կառուցված էր տեղական կարմիր երանգով քարերով։ Իր ճարտարապետական տեսքի և տեղանքի շնորհիվ ձուլվում էր շրջակա լեռներին[1]։

Գերեզմանատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գրեթե բոլոր կողմերից շրջափակված է 16-ից 17-րդ դարերի գերեզմանաքարերով ու խաչքարերով, որոնց մի մասը խորհրդային ժամանակաշրջանում դեռևս տեղում էին թեկուզ կոտրատված վիճակով, իսկ արձանագրությունները՝ եղծված։ Եկեղեցուց փոքր ինչ դեպի հարավ՝ լեռնալանջին, գտնվում էր մեկ այլ գերեզմանատուն, որտեղ կային մի շարք խոյաձև տապանաքարեր և գեղաքանդակ խաչքարեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 31։
  2. 2,0 2,1 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված