Ջուղայի գլխավոր քարավանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղայի գլխավոր քարավանատուն
Տեսակիջևանատուն
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունՋուղա, Ջուղայի շրջան, Նախիջևան
ՎայրԱրաքս գետի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում
Գտնվում է ափինԱրաքս գետ
Երկարություն37
ՇինանյութԿիսամշակ քար, աղյուս, կրաշաղախ
Կառուցի ձևՈւղղանկյուն հատակագծով կառույց
Կառուցման սկիզբ12-րդ դար
Վերանորոգվել է16-րդ դար
ԿարգավիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Քարտեզ
Քարտեզ

Ջուղայի գլխավոր քարավանատուն, միջնադարյան ավերված քարավանատուն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Ջուղա քաղաքում[1]։ Ներկայում ամբողջությամբ ավերված է[2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարավանատունը կառուցված է եղել Արաքս գետի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ քարավանատունը կառուցված է եղել 12-ից 13-րդ դարերում[1]։

Տարածված ավանդության համաձայն այս հուշարձանի վերակառուցումը վերագրվում է 16-րդ դարում Ջուղանղեկավարած քաղաքապետ խոջա Խաչիկին[1]։

Ճարտարապետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարավանատունն իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով կառույց։ Զբաղեցնում էր բավականին ընդարձակ տարածություն։ Ուներ 37 մետր երկարություն։ Շինությունը կառուցված է եղել կիսամշակ քարերով, աղյուսով և կրաշաղախով։ Ներսից սվաղված է եղել գաջով։ Ծածկը թաղկիր է եղել։ Հիմնական մուտքերը գտնվել են շինության հարավային ճակատում։ Ներսից պատերին կցված կառուցված են եղել ճանապարհորդների, ապրանքների և կենդանիների համար նախատեսված բազմաթիվ մեծ ու փոքր սենյակներ[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր քարավանատնից դեպի արևմուտք ժամանակին նկատվել են Ջուղայի մեկ այլ քարավանատան հետքեր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 29։
  2. «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված