Հովսեփ Թադևոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Թադևոսյան Հովսեփ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Ագուլիս |
Մահացել է | 1958 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան |
Մասնագիտություն | մանկավարժ, խմբագիր հասարակական գործիչ |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան, Հովնանյան դպրոց |
Հովսեփ Թադևոսյան (1873, Ներքին Ագուլիս - 1958), հայ մանկավարժ[1]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսեփ Թադևոսյանը ծնվել է 1873 թվականին Ագուլիս քաղաքում։ 1887-1895 թվականներին սովորել և ավարտել է Լազարյան ճեմարանը։ Մոսկվայի պատմալեզվագրական բաժինը ավարտելուց հետո սովորել է Բեռլինի ու Մյունխենի համալսարաններում։ Երկու տարի դասավանդել է Հովնանյան դպրոցում, ապա աշխատել է Լազարյան ճեմարանում[1]։
1921-29 թվականներին եղել է Թավրիզի հայոց դպրոցի ուսուցիչներից ու հիմնադիրներից։ 1931 թվականին եղել է Թեհրանում, որտեղ հիմ նադրել է «Ալիք» թերթը։ Այնուհետև խմբագրել է «Նավասարդ», «Լույս», «Արփի » գրական-գիտական ամսագրերը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 248 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։