Հովհաննես Քաթանյան
Արտաքին տեսք
Հովհաննես Քաթանյան | |
---|---|
Ծնվել է | 1824 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1894 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1855) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Հովհաննես Բաբայի Քաթանյան (1824, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ 1848-1855 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Նկարչություն է դասավանդել Թիֆլիսի առաջին և երկրորդ գիմնազիաներում, իսկ 1859 թվականին՝ Ստավրոպոլի գիմնազիայում։ Մի քանի տարի վարել է Ներսիսյան դպրոցի ավագ վերատեսչի պաշտոնը և անվճար նկարչություն է դասավանդել Թիֆլիսի Գայանյան և Մարիամյան օրիորդաց դպրոցներում։ Թիֆլիսում ղեկավարել է թատրոնի գեղարվեստական ձևավորման գործերը[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիսուսը»
- «Հիսուսի փորձությունը»
- «Ուգոլինոյի մահը»
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ Հովհաննես Քաթանյան, «Հանդես ամսօրյա», 1937, № 6-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Հովհաննես Քաթանյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում