Հովհաննես Պապիկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պապիկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1944 |
Ծննդավայր | Ջուլղա, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 23, 2024[1] (79 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | հրապարակախոս և լրագրող |
Հովհաննես Պապիկյան (դեկտեմբերի 1, 1944, Ջուլղա, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2024[1]), լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը[2]։ Եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն էր (2000)։ Մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներշնչանք, 2011։
- Կարոտս կարոտիդ կարոտ, 2011։
- Ես ձեզ մի խելամիտ միտք կասեմ, 2011։
- Կարոտի ճամփաներ, 2008։
- Ոգեղեն կյանք, 1998։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի։
- 2013 թվականին արժանացել է Հովհաննես Շիրազի անվան հուշամեդալի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|