Հովհաննես Թովմաճան (1717 թվական, Կոստանդնուպոլիս — 1805, Սբ. Ղազար), հայ ճանապարհորդ, վաճառական, մատենագիր։ Կրթությունն ստացել է Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում, Մխիթար Սեբաստացու աշակերտներից է։ Ճանապարհորդել է շատ երկրներում (Անգլիա, Հնդկաստան, Նիդերլանդներ, Եգիպտոս, Եթովպիա)։ Գրել է ճանապարհորդական նոթեր, որտեղ նկարագրված են իր այցելած երկրների բնությունը, ժողովուրդների կենցաղը և իշխողների բարքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 203)։