Հովարդ Սմիթ
Հովարդ Սմիթ անգլ.՝ Howard Frank Trayton Smith | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1919[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 7, 1996 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[1] |
Կրթություն | Սիդնի Սասեքս քոլեջ[2] |
Մասնագիտություն | դիվանագետ և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Foreign, Commonwealth and Development Office?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of the United Kingdom to the Soviet Union? և ambassador of the United Kingdom to Czechoslovakia? |
Պարգևներ և մրցանակներ |
Հովարդ Ֆրենկ Սմիթ (անգլ.՝ Howard Frank Trayton Smith, հոկտեմբերի 15, 1919[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 7, 1996), Մեծ Բրիտանացի քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Քեմբրիջի Sidney Sussex քոլեջում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Բլետչելի պարկում։
1961-1963 թվականներին եղել է խորհրդատու, նաև Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանության գրասենյակի ղեկավարը։
1964—1968 թվականներին Ֆորն օֆիսում գլխավորել է Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ-ի դեպարտամենտը։
1968—1971 թվականներին եղել է Չեխոսլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, այնտեղ է հայտնվել Վարշավայի պայմանագրով Չեխոսլովակիա զորք մտցվելուց հետո։
1971—1972 թվականներին եղել է Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրտիանիայի լիազորված անձը։
1972—1975 թվականներին աշխատել է Մեծ Բրտիանիայի նախարարների կաբինետի քարտուղարությունում։
1976—1978 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը։
1979—1981 թվականներին գլխավորել է MI5-ը։
Ամուսնացած է եղել երկու անգամ։ 1943 թվականին 23 տարեկան հասակում ամուսնացել է Մերի Կրոպպերի հետ, որն իրենից 15 տարով մեծ էր։ Առաջին կնոջ մահից հետո ամուսնանում է երկրորդ անգամ Մերի Պեննիի հետ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Evidence zájmových osob StB
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ Mackie C. British Diplomatic Directory (1820-2005) — Foreign, Commonwealth and Development Office.