Հովարդ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովարդ Սմիթ
անգլ.՝ Howard Frank Trayton Smith
Ծնվել էհոկտեմբերի 15, 1919(1919-10-15)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 7, 1996(1996-05-07) (76 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍիդնի Սասեքս քոլեջ[1]
Մասնագիտությունդիվանագետ և մաթեմատիկոս
ԱշխատավայրForeign, Commonwealth and Development Office?[2]
Զբաղեցրած պաշտոններambassador of the United Kingdom to the Soviet Union?[2] և ambassador of the United Kingdom to Czechoslovakia?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ[1] Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր[1] և Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ[1]

Հովարդ Ֆրենկ Սմիթ (անգլ.՝ Howard Frank Trayton Smith, հոկտեմբերի 15, 1919(1919-10-15), Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 7, 1996(1996-05-07)), Մեծ Բրիտանացի քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քեմբրիջի Sidney Sussex քոլեջում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Բլետչելի պարկում։

1961-1963 թվականներին եղել է խորհրդատու, նաև Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանության գրասենյակի ղեկավարը։

1964—1968 թվականներին Ֆորն օֆիսում գլխավորել է Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ-ի դեպարտամենտը։

1968—1971 թվականներին եղել է Չեխոսլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, այնտեղ է հայտնվել Վարշավայի պայմանագրով Չեխոսլովակիա զորք մտցվելուց հետո։

1971—1972 թվականներին եղել է Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրտիանիայի լիազորված անձը։

1972—1975 թվականներին աշխատել է Մեծ Բրտիանիայի նախարարների կաբինետի քարտուղարությունում։

1976—1978 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը։

1979—1981 թվականներին գլխավորել է MI5-ը։

Ամուսնացած է եղել երկու անգամ։ 1943 թվականին 23 տարեկան հասակում ամուսնացել է Մերի Կրոպպերի հետ, որն իրենից 15 տարով մեծ էր։ Առաջին կնոջ մահից հետո ամուսնանում է երկրորդ անգամ Մերի Պեննիի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Who's Who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849.
  2. 2,0 2,1 2,2 Mackie C. British Diplomatic Directory (1820-2005)Foreign, Commonwealth and Development Office.