Հովակիմ Սոլովյան
Արտաքին տեսք
Հովակիմ Սոլովյան | |
---|---|
Ծնվել է | 1864 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1919 |
Մահվան վայր | Աստրախան, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Աղաբաբյան դպրոց |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և մանկավարժ |
Աշխատավայր | Լրաբեր և Աղաբաբյան դպրոց |
Երեխաներ | Հարություն Սոլովյան |
Հովակիմ Սոլովյան (1864, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1919, Աստրախան, Խորհրդային Ռուսաստան), հայ հասարակական և մշակութային գործիչ, գրող, լրագրող, գրականագետ, մանկավարժ[1]։
Կուսակցական գործիչ Հարություն Սոլովյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1863 (1864[1]) թվականին Թիֆլիսում։ Սովորել է Աստրախանի Աղաբաբյան ուսումնարանում։ Եղել է «Լրաբեր» թերթի թղթակից, երկար ժամանակ մանկավարժական աշխատանք է կատարել Աստրախանի Աղաբաբյան և Օրիորդաց ուսումնարաններում ու հայկական ծխական դպրոցներում՝ դասավանդելով հայերեն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին Մոսկվայում հրատարակվել է Հովակիմ Սոլովյանի «Կոտրված սիրտ» վեպը։ 1908-1918 թվականներին մասնակցել է Աստրախանի «Հայ գրականությունը և արվեստը սիրողներ»-ի ընկերության աշխատանքներին։