Լրաբեր (թերթ, Աստրախան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լրաբեր (այլ կիրառումներ)
Լրաբեր, շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1908-1909 թվականներին, Աստրախանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Կ. Խաչատրյան։ Լուսաբանել է ժամանակի հասարակական-քաղաքական հրատապ հարցերը, անդրադարձել քաղաքի կյանքին, կարևոր տեղ հատկացրել երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։
Քննադատել է Ռուսաստանի Պետական դումայի գործունեությունը, արտացոլել գաղթօջախի հասարակական կյանքը։ «Արտաքին տեսություն» բաժնում տեղեկություններ է հաղորդել տարբեր երկրների քաղաքական կացության մասին, բացահայտել երիտթուրքերի շովինիստական դիրքորոշման էությունը։
Գրական-բանասիրական հոդվածներով «լրաբեր» անդրադարձել է Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և ուրիշների հասարակական ու գրական գործունեությանը, տպագրել Ալեքսանդր Ծատուրյանի և Վահան Տերյանի բանաստեղծությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 673)։ |