Հոնկոնգի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնկոնգի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՀոնկոնգ
Հիմնադրվել է1962
Այցելուներ619 810 մարդ (2021)[1]
Կայքhk.art.museum/zh_TW/web/ma/home.html
Քարտեզ
Քարտեզ

Հոնկոնգի արվեստի թանգարան (անգլ.՝ The Hong Kong Museum of Art, չինարեն՝ 香港藝術館) բացվել է 1962 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանում։ 1991 թվականին տեղափոխվել է Չիմսաչեյում կառուցված շենք։ Գտնվում է ժամացի և մշակույթի նախարարության ղեկավարման ներքո։ Արվեստի թանգարանի բաժիններում կան նաև թեյի պարագաններ, Հոնկոնգի այգու դրոշակաձողի կրկնօրինակը[2]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նպատակն է պահպանել չինական մշակույթը և նպաստել տեղի արվեստագետների աշխատանքին։

Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան 16000 արվեստի նմուշներ՝ գեղանկարչության, քանդակագործության, չինական գեղագրության և պատմական նշանակության ունեցող։ Ի լրումն մշտական ցուցահանդեսի, թանգարաների միջազգային համագործակվության շրջանակներում թանգարանը հյուրընկալում է օտարերկյա հավաքածուներ[2]։

Թանգարանը այցելունելի համար բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից և Չինական նոր տարվա առաջին երեք օրերի ընթացքում։ Երկուշաբթիյից ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են՝ 10։00-18։00, իսկ շաբաթ և կիրակի օրերին բաց է 10։00-19։00։ Սուրբ Ծննդյան և Չինական նոր տարվա նախօրեին բաց է 10։00-17։00։

Ընդունելության համար պետք է վճարել 10 Հոնգ Կոնգ դոլար։ Հաշմանդամություն ունեցով մարդկանց, լիաժամկետ ուսանողների և 60 տարին լրացած մարդկանց համար՝5 Հոնգ Կոնգ դոլար։ Եթե թանգարան այցելում են խմբով և խմբի մեջ կան 20 անդամներ զեղչվում է 30%։ Լրացուցիչ գումար վճարվում է միայն այն ժամանակ, երբ պետք է մուտք գործեն հատուկ ցուցահանդեսներ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1962 թվականին։ 1991 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանի շենքից տեղափոխվել է Սալիսվուրի Ռոադ, որը կառուցվել էր հենց թանգարանի համար[2]։

1984 թվականի հունվարի 27-ին Հոնկոնգի այգու դրոշակաձողի տեղադրվելուց հետո, թանգարանում բացվել է թեյի թանգարանային պարագաներ[4]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նախատեսվում է փակել թանգարանը և երկու տարի վերանորոգել, որի ընթացքում կթարմացվի ճակատը, որը ստացել է 8-րդ տեղը աշխարհի տաս ամենատգեղ շենքերի շարքում[5]։ Բացի այդ նախատեսվում է ավելացնել 2 նոր ցուցասրահներ և կառուցել մի նոր հարկ, քանի որ թանգարանը զգում է դրա պակասը։ Տարիների ընթացքում կուտակվել են կառուցվածքային խնդիրներ, որոնք ևս հաշվի կառնվեն։ Վերակառուցման ընթացքում նախատեսվում է, որ թանգարանի նմուշները կճանապարհորդեն արտասահմանյան թանգարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  2. 2,0 2,1 2,2 «Hong Kong Museum of Art» (անգլերեն). Google Cultural Institute. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  3. «Frequently Asked Questions» (անգլերեն). Leisure and Cultural Services Department. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «Museum of Tea Ware is 30 Years Old!» (անգլերեն). Leisure and Cultural Services Department. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  5. Paul Casciato (2011 թ․ հուլիսի 15). «Top 10 ugly buildings around the world» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]