Հոնկոնգի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոնկոնգի արվեստի թանգարան
Hong Kong Museum of Art.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունՀոնկոնգ
Հիմնադրված է1962
Կոորդինատներ: 22°17′37″ հս․ լ. 114°10′19″ ավ. ե. / 22.29361° հս․. լ. 114.17194° ավ. ե. / 22.29361; 114.17194
Կայքhk.art.museum/zh_TW/web/ma/home.html

Հոնկոնգի արվեստի թանգարան (անգլ.՝ The Hong Kong Museum of Art, չին.՝ 香港藝術館) բացվել է 1962 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանում։ 1991 թվականին տեղափոխվել է Չիմսաչեյում կառուցված շենք։ Գտնվում է ժամացի և մշակույթի նախարարության ղեկավարման ներքո։ Արվեստի թանգարանի բաժիններում կան նաև թեյի պարագաններ, Հոնկոնգի այգու դրոշակաձողի կրկնօրինակը[1]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նպատակն է պահպանել չինական մշակույթը և նպաստել տեղի արվեստագետների աշխատանքին։

Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան 16000 արվեստի նմուշներ՝ գեղանկարչության, քանդակագործության, չինական գեղագրության և պատմական նշանակության ունեցող։ Ի լրումն մշտական ցուցահանդեսի, թանգարաների միջազգային համագործակվության շրջանակներում թանգարանը հյուրընկալում է օտարերկյա հավաքածուներ[1]։

Թանգարանը այցելունելի համար բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից և Չինական նոր տարվա առաջին երեք օրերի ընթացքում։ Երկուշաբթիյից ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են՝ 10։00-18։00, իսկ շաբաթ և կիրակի օրերին բաց է 10։00-19։00։ Սուրբ Ծննդյան և Չինական նոր տարվա նախօրեին բաց է 10։00-17։00։

Ընդունելության համար պետք է վճարել 10 Հոնգ Կոնգ դոլար։ Հաշմանդամություն ունեցով մարդկանց, լիաժամկետ ուսանողների և 60 տարին լրացած մարդկանց համար՝5 Հոնգ Կոնգ դոլար։ Եթե թանգարան այցելում են խմբով և խմբի մեջ կան 20 անդամներ զեղչվում է 30%։ Լրացուցիչ գումար վճարվում է միայն այն ժամանակ, երբ պետք է մուտք գործեն հատուկ ցուցահանդեսներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1962 թվականին։ 1991 թվականին Հոնկոնգի քաղաքապետարանի շենքից տեղափոխվել է Սալիսվուրի Ռոադ, որը կառուցվել էր հենց թանգարանի համար[1]։

1984 թվականի հունվարի 27-ին Հոնկոնգի այգու դրոշակաձողի տեղադրվելուց հետո, թանգարանում բացվել է թեյի թանգարանային պարագաներ[3]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նախատեսվում է փակել թանգարանը և երկու տարի վերանորոգել, որի ընթացքում կթարմացվի ճակատը, որը ստացել է 8-րդ տեղը աշխարհի տաս ամենատգեղ շենքերի շարքում[4]։ Բացի այդ նախատեսվում է ավելացնել 2 նոր ցուցասրահներ և կառուցել մի նոր հարկ, քանի որ թանգարանը զգում է դրա պակասը։ Տարիների ընթացքում կուտակվել են կառուցվածքային խնդիրներ, որոնք ևս հաշվի կառնվեն։ Վերակառուցման ընթացքում նախատեսվում է, որ թանգարանի նմուշները կճանապարհորդեն արտասահմանյան թանգարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Hong Kong Museum of Art» (անգլերեն)։ Google Cultural Institute։ Վերցված է 2014-05-24 
  2. «Frequently Asked Questions» (անգլերեն)։ Leisure and Cultural Services Department։ Վերցված է 2014-05-24 
  3. «Museum of Tea Ware is 30 Years Old!» (անգլերեն)։ Leisure and Cultural Services Department։ Վերցված է 2014-05-24 
  4. Paul Casciato (2011-07-15)։ «Top 10 ugly buildings around the world» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2014-05-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]