Հոգիներ ուտողը (ֆիլմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոգիներ ուտողը անգլ.՝ Devour | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ և դրամա |
Թվական | 2005 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Ուինքլեր |
Պրոդյուսեր | Դենիել Բայգել |
Դերակատարներ | Ջենսեն Էքլս, Շենին Սոսամոն, Դոմինիկ Սուեյն, Ուիլյամ Սեդլեր, Մարտին Քամինս և Ռոբ Ստյուարտ |
Երաժշտություն | Ժոզեֆ ԼոԴուկա |
Կինոընկերություն | Original Film |
Տևողություն | 90 րոպե |
«Հոգիներ ուտողը» (անգլ.՝ Devour) — ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված 2005 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյք Գրեյը (Ջենսեն Էքլզ)` երիտասարդ տղա է, ով սպանությունների և սեփական անձին վնաս հասցնելու վերաբերյալ տարօրինակ տեսիլքներ է ունենում։ Կոնդրադը (Տիչ Գրանդ) և Դակոտան (Դոմինիկ Սուեյն)` նրա ընկերները, Ջեյքին «Կապող արահետ» (անգլ.՝ The Pathway) կոչվող մի խաղի մեջ են մտցնում։ Նրա երկու ընկերներն էլ մահանում են, սպանելով մնացածին և ինքնասպանություն գործելով։
Մերիսոլի (Շեննին Սոսսամոն)` նրա նոր ընկերուհու շնորհիվ, ով ակնաբուժությամբ է զբաղվում, Ջեյքը հանդիպում է Իվան Ռիսսին (Ուիլյամ Սեդլեր)։ Վերջինս պատմում է, որ իր կինը` Աննա Կիլտոնը, այդ ժամանակ հղի էր իրենց երեխայով, մի աղանդի է միանում, որտեղ սատանային զոհ էին մատուցում։ Այդ ժամանակ Ռիսսան գտել է այդ աղանդը և պարզել է, որ իրականում Աննան սատանային զոհ չէր մատուցվել։ Նա ծննդաբերել է, և նրա երեխան առևանգվել է մահկանացուների կողմից և մեծացել է որպես սովորական մարդ։ Ռիսսան համոզված է, որ «Կապող արահետ»-ը ստեղծվել է այն բանի համար, որ նրանք գտնեն այդ երեխային, իսկ Աննան իրական Սատանան է հանդիսանում։
Ցանկանալով իմանալ թե ինչ է տեղի ունեցել, Ջեյքը իմանում է, որ «Կապող արահետ»-ը կառավարում է Էյդեն Կատեր (Մարտին Կամմինս) անունով մի մարդ իր ծառայողների հետ, որոնց մարմնում դեմոններ կան։ Նրանք օգտագործում են նրան մի կոնկրետ մարդու գտնելու համար։ Վերջի ի վերջո «Կապող արահետ»-ի բոլոր անդամները մահանում են տարբեր ձևերով ինքնասպանություն գործելու պատճառով։
Արդյունքում Ջեյքը հանդիպում է իր կենսաբանական մորը, ով սպանել է նրա խորթ ծնողներին այն նույն տեղում, որտեղ իրենք բաժանվել էին։ Նա իմանում է, որ Մերիսոլը նույն Աննան է, այսինքն Սատանան։ Այն բանից հետո երբ Ջեյքը ցանկանում էր սպանել նրան, Ջեյքին տեսիլք է գալիս այն մասին, թե ինչպես է ինքը ծնվել։ Նա արթնանում է հաջորդ օրը, ամբողջությամբ արյան մեջ թաթախված, նրան ձերբակալում են սեփական ծնողների դաժան սպանության համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջենսեն Էքլզ | Ջեյք Գրեյ |
Շեննին Սոսսամոն | Մերիսոլ |
Դոմինիկ Սուեյն | Դակոտա Դևոր |
Ուիլյամ Սեդլեր | Իվան Ռիսսա |
Տիչ Գրանթ | Կոնրադ Դին |
Մարտին Կամմինս | Էյդեն Կատեր |
Ռոբ Ստյուարթ | Ռոսս Նորթ |
Ռ. Նելսոն Բրաուն | Ուոլթ |
Վանդա Կեննոն | Կետի Գրեյ |
Ջենն Գրիֆֆին | Էնն Կիլտոն |
Ալան Էքլզ | Պոլ Կիլտոն |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Пожиратель душ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում Կաղապար:Рейтинг-10
- Пожиратели душ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|