Jump to content

Հնդկական առևտրային իջևանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական առևտրային իջևանատուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱստրախան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Հուշատախտակ

Հնդկական առևտրային իջևանատուն (ռուս.՝ Индийское торговое подворье), 17-րդ դարի ճարտարապետական և պատմական հուշարձան Ռուսաստանի Աստրախան քաղաքում։ Պատմական հուշարձանի ժամանակակից երկհարկանի շենքը քիչ է հիշեցնում հնդկական իջևանատան սկզբնական վիճակը, քանի որ բնօրինակ տեսքը խեղաթյուրել են բազմաթիվ շինությունները։

Առաջին անգամ հնդկական առևտրային իջևանատան մասին հիշատակվում է 1625 թվականի Կլյուչարյովյան տարեգրությունում. «1625 թվականին պարսիկները, հայերը և հնդիկները կառուցեցին... իջևանատներ՝ հայկական, պարսկական և հնդկական քարե ասիական ծեսով, Փրկչի վանքից ոչ հեռու»[1]։ 1671-1672 թվականների Ստեպան Ռազինի ապստամբության ժամանակ հնդկական առևտրային շինություններն այրվեցին և 1673 թվականին վերակառուցվեցին։ 19-րդ դարի սկզբին թվականին շենքը վերակառուցվել է կլասիցիզմի ոճով։ 19-րդ դարի կեսերին հնդիկները դադարեցրին իրենց առևտրային գործունեությունը Աստրախանում[2][3][4]։

Վոլոդարսկու փողոցը, որտեղ գտնվում է իջևանատունը, նախկինում կոչվել է Հնդկական։ Հնդիկ վաճառականները Աստրախան են եկել առևտուր անելու դեռևս 17-րդ դարի սկզբին[5]։

Ներկայում պահպանված շենքը կառուցվել է 1804-1806 թվականներին՝ գավառական ճարտարապետ Ստեպան Մարտինովի նախագծով, հնդիկ առևտրականների միության միջոցներով (որոշ աղբյուրներ նշում են առաջին գիլդիայի կոնկրետ վաճառականի՝ Սաբրա Մոգունդասովի անունը)։ Նախկինում այստեղ գտնվել է հնդկական առևտրային հին իջևանատունը, ենթադրաբար՝ փայտե[5]։

Հնդիկ վաճառականները Աստրախան էին բերում համեմունքներ, անուշահոտություններ, քաղցրավենիք, մետաքս, ոսկի, թանկարժեք քարեր։ Ռուսաստանի կառավարությունը չէր միջամտում հնդիկների անձնական և հոգևոր կյանքին[5]։

Աստրախանում հնդիկ վաճառականների թիվը, ըստ գրանցված տղամարդանց թվաքանակի, չէր գերազանցում 100-ը։ 19-րդ դարի կեսերին Հնդկաստանում բրիտանական իշխանության հաստատմամբ, Աստրախանում հնդկական առևտուրը բավական արագ անկում ապրեց, և հնդիկները շուտով լքեցին քաղաքը։ 1860 թվականից իջևանատան շենքում տեղակայվում էր քաղաքային հասարակական անկելանոցը։ 1862, 1884 և 1890 թվականներին շենքը վերանորոգվել է, ինչը հանգեցրել է նրա սկզբնական տեսքի փոփոխության[5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական առևտրային իջևանատունը Աստրախանում տարածված, ուշ կլասիցիզմի ոճով կառուցված խոշոր վաճառական առևտրային և բնակելի շինության տեսակ է։ Երկրորդ հարկում բնակելի սենյակներ էին, առաջին հարկում՝ առևտրի կետեր։ Երկհարկանի աղյուսե շենքի գլխավոր (արևելյան) ճակատը Վոլոդարսկու (նախկին Հնդկական) փողոցի երկայնքով է։ Պահպանված շենքը բնօրինակ իջևանատան միայն մի մասն է. շենքի հյուսիսային մասն ապամոնտաժվել է 1977 թվականին, իսկ 19-րդ դարի վերակառուցումները լրջորեն խաթարել են պահպանված ծավալների բնօրինակ տեսքը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кирилл Васильев Ключаревская летопись: история о начале и возобновлении Астрахани, случившихся в ней происшествиях, об архиереях в оной бывших, а также о воеводах, градоначальниках и губернаторах. — Астрахань: Тип. Губернского Правления, 1887. — 89 с.
  2. В. П. Даркевич «Астрахань — ворота на Восток» (չաշխատող հղում)//Наука и жизнь, № 10, 1997 г. (копия (չաշխատող հղում)) Автор — доктор исторических наук, ведущий научный сотрудник Института археологии РАН.
  3. Васькин Н. «Заселение Астраханского края Արխիվացված 2012-05-08 Wayback Machine». — Волгоград.: Нижне-Волжское изд., 1973.
  4. Индийцы в Астрахани//Н. Н. Непомнящий. 100 великих загадок Индии. М.: Книга по Требованию, 2010 г.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Корпус Индийского торгового подворья.. Источник: http://www.love-astrakhan.ru/sgt.php?action=view&id=100000221». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  • Марков А. С., Львов С. Астрахань на старинных открытках.- Астрахань, 1999.
  • Павловский А. Я. По историческим местам Астрахани. Волгоград, 1966.
  • Путеводитель по Астрахани (под редакцией Девочкина Н. И.) — Волгоград, 1970.
  • Путеводитель по Астрахани и области (под редакцией Смирнова Ю. С.) — Волгоград, 1979.
  • Васькин Н. Заселение Астраханского края, Волгоград, Нижне-Волжское изд. 1973.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]