Jump to content

Հիրոցու Րյուռո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրոցու Րյուռո
ճապ.՝ 広津柳浪
Ծննդյան անունՀիրոցու Նաոտո
Ծնվել էհուլիսի 15, 1861(1861-07-15)[1]
ԾննդավայրՆագասակի, Ճապոնիա
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1928(1928-10-15)[2] (67 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Ճապոնիա
ՄասնագիտությունԳրող
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԱռաջին բարձրագույն դպրոց
Գրական շարժումներՈղբերգական վեպ
ԱնդամակցությունKenyūsha?[3]
ԱշխատավայրMinistry of Agriculture and Commerce?[3]
ԶավակներKazuo Hirotsu?[4]
 Hirotsu Ryurō Վիքիպահեստում

Հիրոցու Րյուռոն (ճապ.՝ 広津 柳浪, 15 հուլիսի 1861 - 15 հոկտեմբերի 1928 թ.[5]) Ճապոնիայում Մեիջի ժամանակաշրջանում վիպասան էր։ Նրան է վերագրվում ճապոնական գրականության մեջ ողբերգական վեպի (ճապ.՝ 悲惨小説 hisan shōsetsu) ժանրի ստեղծումը։ Նրա իսկական անունը Հիրոցու Նաոտո էր։

Րյուռոն ծնվել է Նագասակիում, Բուզենի նահանգում (ներկայիս Նագասակի պրեֆեկտուրա), «սամուրայ-» դասի ընտանիքում՝ ծագումով Կուրումե տիրույթից։ Նրա հայրը բժիշկ էր և սովորում էր Նագասակիում արևմտյան բժշկություն։ Նոր Մեիջի կառավարության օրոք նա դարձավ դիվանագետ և ներգրավվեց Ճապոնիայի և Կորեայի միջև ընթացող «Seikanron» հարցում։

Րյուռոն տեղափովեց Տոկիո 1874 թվականին գերմաներեն սովորելու համար, և այնուհետև ընդունվեց Տոկիոյի կայսերական համալսարան բժշկական նախապատրաստական դպրոցը, բայց հեռացավ 1877 թվականին չավարտելով այն։ Հաջորդ տարի, իր հոր ընկերոջ Գոդայ Տոմոացուի հրավերով նա տեղափոխվեց Օսակա և պաշտոն ստացավ որպես բյուրոկրատ Գյուղատնտեսության և առևտրի նախարարությունում 1881-ից մինչև 1885 թվականները։ Մոտավորապես այս ժամանակ նա կարդաց չինական գրականության դասական Ճահճի օրինազանցները և ճապոնական ֆանտաստիկ վեպը Nansō Satomi Hakkenden գրված Կյոկուտեի Բակինի կողմից։ Այս ստեղծագործությունները, զուգակցված հոր մահվան հետ, բեկումնային պահ ստեղծեցին նրա կյանքում, և նա որոշեց թողնել իր ապահով կարիերան կառավարությունում և շաուրնակել կյանքը որպես գրող։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին Րյուռոն հանդիպեց Օզակի Կոյոյին և միացավ նրա «Կեն'յուշա» գրական խմբին։ 1895 թվականին նա հրատարակեց երկու վեպ, որոնք նրան հնարավորություն տվեցին հասնել գրական ճանաչման՝ «Հեմեդեն» և «Կուրոտոկագե»։ Սրանք առաջինն էին ճապոնական գրականության նոր ժանրի՝ «ողբերգական վեպից», որը նա ստեղծել էր։ Ավելի վաղ գրված Էդո ժամանակաշրջանի գեկասու գրվածքի մեծ ազդեցության տակ նրա պատմվածքները սկսվեցին լցված լինել անհավանական իրադարձություններով, մելոդրամայով, ռոմանտիզմով և բավականին տարօրինակ բնութագրումներով։ Նրա սյուժեները բնորոշվում են գլխավոր հերոսի անխոնջ առաջընթացով մի շարք ողորմելի և թշվառ փորձառությունների միջոցով դեպի կործանում, որը թելադրված է անճկուն ճակատագրով։ Նրա ամենահայտնի աշխատանքը՝ «Իմադո Շինջու» («Իմադոյում ինքնասպանություն»), հրատարակվել է 1896 թվականին։ Նրա ամենահայտնի գործերից է «Ընկնող կամելիան» (ճապ.՝ 落椿):

1908 թվականին Րյուռոն հրաժարվեց գրողի կյանքից և մահացավ սրտի կաթվածից 1928 թվականին։ Նրա հետմահու անունը Սոսոյն Շակու Իսաո Րյուռո Կոջի է[6]։ Նրա գերեզմանը գտնվում է Տոկիոյի Յանակա գերեզմանատանը։ Գրող Հիրոցու Կազուոն նրա որդին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. https://archive.is/6fmXF
  3. 3,0 3,1 https://archive.fo/DMMAA#18%
  4. https://archive.fo/DMMAA#3.5%
  5. Saeki, Junko (1994), «Hirotsu Ryūrō», Asashi Nihon rekishi jinbutsu jiten (朝日日本歴史人物事典) (ճապոներեն), Tokyo, Japan: Asahi Shimbun Company, ISBN 4023400521
  6. 岩井寛『作家の臨終・墓碑事典』(東京堂出版、1997年)280頁

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]