Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։
Հիպի (անգլ.՝ Hippie), ենթամշակույթ, որն առաջացել է ԱՄՆ-ում։ Ծաղկուն շրջանը եղել է 1960-ականերին, Հիպիների կարգախոսն է «Սեր այլ ոչ թե պատերազմ»։
Հիպիները կարծում են մարդիկ պետք է ազատ լինեն, ազատության հասնելու համար պետք է փոխել հոգու ներքին կառուցվածքը։ Առաջին անգամ Հիպի բառը օգտագործվել է Նյու Յորքում, դա երիտասարդների մի խումբ էր, որոնք կրում էին ջինսե տաբատներ, ունեին երկար մազեր և դեմ էին Վիետնամական պատերազմին։ Հիպիները խաղաղության կողմնակիցներ են, նրանք ավելի կողմ են արևելյան մշակույթին և սիրում են Բուդդայականությունը, նրանց մեծամասնությունը բուսակեր է։ Նրանք շատ խորհրադավոր են, սիրում են կրել զարդեր և գլխին միշտ ունենում են ծաղկե պսակ, իսկ տղամարդիկ կրում են սանդալներ, նրանք սիրում են ապրել խմբերով ծիածանե տուն կոչվող ավտոմեքենաների մեջ։
Հիպիների պնդմամբ, նրանք ցանկանում են փոխել աշխարհը, դարձնել այն ավելի բարի, օգնել միմյանց սիրել մերձավորին և բոլորին։ Նրանք սիրում են ազատություն, շատ երգիչներ ևս Հիպի են եղել նաև Ջոն Լենոնը և նրա կին Յոկո Օնոն։ Հիպիները ինտելեկտուալ զարգացած մարդիկ են։