Jump to content

Հինգերորդ շարասյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
»
Ներքևում նշված գույների վրա մակագրություններն են՝ կարմիրը՝ արիություն
սպիտակը՝ պատիվ
կապույտը՝ արդարություն:

«Հինգերորդ շարասյուն» (իսպ.՝ quinta columna), գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումը, որը գործել Է Հանրապետական Իսպանիայում, 1936-1939-ի Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։ «Հինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936 թվականի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում Էր քաղաքում), վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից։ «Հինգերորդ շարասյունը» շփոթություն Էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։ 1939-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 411
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինգերորդ շարասյուն» հոդվածին։