Հերման Հանսեն
Հերման Հանսեն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1912 |
Ծննդավայր | Friedrichstadt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 28, 1944 (31 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | հանդբոլիստ |
Հերման (Հանես) Հանսեն (գերմ.՝ Hermann (Hannes) Hansen, հոկտեմբերի 31, 1912, Friedrichstadt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հունիսի 28, 1944), գերմանացի հանդբոլիստ, հարձակվող։ 1936 թվականի օլիմպիական չեմպիոն։ 1938 թվականի աշխարհի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանես Հանսենը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31–ին Ֆրիդրիշտատ քաղաքում։
Հանդես է եկել հանդբոլում Համբուրգի «Քենիգսբերգ» և «Պոլիցայ» թիմերում[1]։.
1936 թվականին Բեռլինի ամառային Օլիմպիական խաղերում ընդգրկվել է հանդբոլի Գերմանիայի հավաքականի կազմում և նվաճել ոսկե մեդալ։ Խաղացել է հարձակվողի դիրքում, անցկացրել է 2 խաղ (բացի եզրափակիչից), գոլեր չի խփել[1]։
1938 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում նվաճել է հանդբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին ոսկե մեդալը։ Ընդգրկված էր Բեռլինի հավաքականի կազմում, որը կիսաեզրափակիչում և եզրափակչում հանդես էր գալիս Գերմանիայի հավաքականի ապրանքանիշի ներքո, անցկացրել է 1 հանդիպում[1]։
1934-1938 թվականներին Գերմանիայի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է գերմանական ՌՕՈՒ[1]։
1944 թվականի հունիսի 28-ին անհայտ կորել է՝ չվերադառնալով մարտական առաջադրանքից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Hannes Hansen Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Olympedia – Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.